close
Եղանակը Երևանում
24 Հունվարի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Հնվ 2019
USD1485.18
GBP1629.86
EUR1550.92
RUB17.33
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Գարիկի ընկերն է ու Նիկոլի մոտ «պրոբլեմ» չունի. Փաշինյանի թիմում վրդովվել են. «Հրապարակ»

Քաղաքական

9 Նոյեմբերի 2018, 10:29
 Գարիկի ընկերն է ու Նիկոլի մոտ «պրոբլեմ» չունի. Փաշինյանի թիմում վրդովվել են. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Քաղպայմանագրում» չեն կարողանում ազգային փոքրամասնություններից «հարմար» թեկնածուներ գտնել, որոնց ներկայացվածությունը խորհրդարանում օրենքի պահանջն է։ Հատկապես բարդ ընտրության առաջ են ամենամեծ՝ եզդիական համայնքի հարցում, քանի որ հավակնորդների թիվն աննախադեպ մեծ է՝ ով ասես դիմել է իշխանությանը, միջնորդ մեջ գցել։

Տեղեկացանք, որ Փաշինյանի թիմում խիստ վրդովվել են հատկապես Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի միջնորդությունից՝ նա ներկայացրել է իր մտերիմ Ռուստամ Բաքոյանին, ով ամենուր ասում է, որ ինքը Գարիկի ընկերն է ու Նիկոլի մոտ «պրոբլեմ» չունի։

Իրականում վերջին ընտրություններին նա աշխատել է ՀՀԿ-ի, մասնավորապես՝ Ալիկ Սարգսյանի օգտին, չնայած ցանկացել է Ավշարի Արայիկի համար աշխատել, բայց վերջին պահին կողմերը չեն «բարիշել»։ Նա հայտնի է նաեւ կրիմինալ շրջանակների հետ մտերմությամբ։ Բաքոյանը եզդի հեղինակություն Ջնդի Ամարյանի ազատության համար բողոքի ցույցերի ակտիվ կազմակերպիչն էր։ Ջնդին 2 տարի առաջ ձերբակալվել էր «շորթման» կասկածանքով։ Բաքոյանը ժամանակին Ջնդիին ազատելու խնդրագիր-նամակ էր հղել Սերժ Սարգսյանին»:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

Նոր նշանակումներ
23 Հունվարի 2019, 18:08 Նոր նշանակումներ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica