close
Եղանակը Երևանում
18 Նոյեմբերի 2018
+6°
+7°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Նմբ 2018
USD1485.72
GBP1621.53
EUR1550.71
RUB17.35
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կեցցեն նրանք, որ կգան…

Հարթակ

8 Նոյեմբերի 2018, 19:24
 Կեցցեն նրանք, որ կգան…

Մենք աշխարհի հնագույն  ժողովուրդներից ենք` գրեթե ամեն բան տեսած, քիչ եզրակացություններ արած։ Մեր պատմությունը հարուստ է կորուստներով,  ցավով ու արհավիրքի կապարե ծանրությամբ։

Մեր Երկիրը, նաեւ մեր եսասիրության հետեւանքով, բալզակյան Շագրենի կաշվի պես փոքրացել է, դարձել  գրպանում տեղավորելի, բայց մենք՝  ինքնասիրահարված, շարունակում ենք  յուրաքանչյուրս իր վրա  քաշել  ծածկոցը` կողքինին թողնելով մրսելու։

Հիմա հեղափոխություն է։

Ոմանք ասում են իշխանափոխություն։

Ինչ էլ որ դնեք անունը, ժամանակն է ժողովրդին միավորելու ու միասնաբար կերտելու այն Երկիրը, որտեղ Հայն ազատ է լինելու ու երջանիկ, վեր է բարձրանալու  մանր հաշիվներից, մտածելու է ոչ թե կողքինից վերցնելու, այլ մյուսներին տալու մասին: Ինքն է արարելու, ստեղծելու, աշխարհին տալու, աշխարհը հարստացնելու։

Կեցցեն նրանք, ովքեր կգան ու այդ ապագա պետության հիմքերը կդնեն, որտեղ ուսումը անվճար կլինի թե' Հայաստանում, թե' աշխարհի ամեն մի ԲՈւՀ-ում, որտեղ սովորել կցանկանա հայ դիմորդը։

Կեցցեն նրանք, ովքեր մեծ հայրենադարձության սկիզբը կդնեն, կապահովեն մարդկանց աշխատանքով ու տանիքով։

Կեցցեն նրանք, ովքեր յուրաքանչյուր ծնված երեխայի դիմաց մի կլորիկ գումար կապահովեն պետական բանկում, իսկ երրորդ ու չորրորդ երեխաների դեպքում անտոկոս վարկեր կդրամադրեն ու կչեզոքացնեն բոլոր  նախկին պարտքերը։

Կեցցեն նրանք, ովքեր համահայկական բանկ կստեղծեն ու վճարումների անկախ մի համակարգ։

Կեցցեն նրանք, ովքեր ժողովրդին կասեն ճշմարտությունը, կսովորեցնեն տեսնել ժամանակակից աշխարհի վտանգները, Երկիրը կփոխադրեն ռազմավարական մեծագործությունների ռելսերի վրա, կարտադրեն լավագույն զենքերը, սոցիալապես կապահովեն զինվորներին ու կձերբազատեն  նահատակների ընտանիքներին պարտքերից եւ անհաղթահարելի հոգսերից։

Կեցցեն նրանք, ովքեր կարգելեն խաղադրույքային էկոնոմիկան, կազգայնացնեն հանքերն ու հանքարդյունաբերությունը, այդ ոլորտը կծառայեցնեն ազգային դրամագլխի գոյացմանը։

Կեցցեն նրանք, ովքեր Հայաստանի բնությունը, ջրային ռեսուրսները, հովիտներն ու մարգագետինները կենթարկեն օրենքի խստագույն պաշտպանությանը։

Կեցցեն նրանք, ովքեր, սեփական շահը ստորադասելով,  կերջանկանան` ընդհանուրին ծառայելով։

Կեցցեն նրանք, ովքեր մեր երկիրը կհանեն փակուղային մտածողությունից ու կդարձնեն օրինակելի համայն մարդկության համար։

Մենք այս ամենին հասնելու բոլոր հնարավորություններն ունենք։

Եվ ուրեմն` կեցցեն նրանք, ովքեր կընդլայնեն կամքի ու մտածողության սահմանները  ու վեր խոյանալու բոլոր հիմքերը կդնեն։

Դավիթ Վանյան

Օդի ջերմաստիճանը չի փոխվի
18 Նոյեմբերի 2018, 16:27 Օդի ջերմաստիճանը չի փոխվի
Ընտրակաշառք` Փաշինյանից
17 Նոյեմբերի 2018, 19:19 Ընտրակաշառք` Փաշինյանից
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica