close
Եղանակը Երևանում
20 Հոկտեմբերի 2019
+12°
+21°Ցերեկ
+12°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Հոկ 2019
USD1476.34
GBP1614.19
EUR1530.17
RUB17.45
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Իրոք, եղել են բացթողումներ. փոխնախարարը` ՊՆ մեքենայի վթարի մասին

Հասարակություն

8 Նոյեմբերի 2018, 13:31
 Իրոք, եղել են բացթողումներ. փոխնախարարը` ՊՆ մեքենայի վթարի մասին

Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում պաշտպանության փոխնախարարի պաշտոնակատար Գաբրիել Բալայանն անդրադարձավ երեկ Որոտան-Խնձորեսկ ավտոճանապարհին տեղի ունեցած` ՊՆ մեքենայի վթարին:

Նրա խոսքով` ծառայողական քննությանը զուգընթաց, ընթանում է նաև նախաքննություն, քննչական մարմինն իրականացնում է քննություն: «Հիմա որևիցե մեկնաբանություն անելը, կարծում եմ, ճիշտ չէ: Իրոք, եղել են բացթողումներ: Այդ բացթողումները եղել են զորամասում ծառայող` տարբեր կոչումներ ունեցող զինծառայողների կողմից: Հիմա հատուկ հանձնախումբը աշխատում է այդ ուղղությամբ: Ներգրավված են բոլոր ուժերը, որ այսպիսի աննախադեպ միջադեպեր այլևս չլինեն»,- ասաց Բալայանը:

Հարցին` հնարավո՞ր է վերանայվի ժամկետային զինծառայողներին վարորդական իրավունք տալու հարցը, Գաբրիել Բալայանն արձագանքեց. «Երբ ժամկետային զինծառայողները նշանակվում են պաշտոնի, չի լինում պարզապես հրամանատարի կամ ավելի ստորադաս, վերադաս պաշտոնյայի ցանկությամբ»:

Նա նշեց, որ ապագա վարորդներն անցնում են որոշակի պատրաստություն, և եթե պարզվի, որ վարորդի պատճառով է եղել, գուցե արդեն պատրաստման ծրագրերը վերանայելու խնդիր առաջանա: «Բայց կարող եմ ասել, որ վարորդը բավականին հմուտ է եղել: Նրա ծառայությունը մոտենում էր ավարտին»,- հայտնեց Բալայանը: 

Ըստ նրա՝ եղել են տեխնիկական կանոնների խախտումներ, նաև հնարավոր է, որ որոշակի անսարքություններ են ի հայտ եկել:

«Անձնական տեռոր»․ 168.am
19 Հոկտեմբերի 2019, 11:35 «Անձնական տեռոր»․ 168.am
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica