close
Եղանակը Երևանում
24 Հունվարի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Հնվ 2019
USD1485.18
GBP1629.86
EUR1550.92
RUB17.33
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Նորատուսցի Արան 2 մլն գրավի դիմաց ազատ է արձակվել

Իրավունք

7 Նոյեմբերի 2018, 15:20
 Նորատուսցի Արան 2 մլն գրավի դիմաց ազատ է արձակվել

Yerkir.am-ի տեղեկություններով՝ Հյուսիսային պողոտայում գործող ակումբներից մեկում տեղի ունեցած խուլիգանության գործով կալանավորված Արա Բանդուրյանը՝ Նորատուսցի Արան, քիչ առաջ ազատ է արձակվել «Նուբարաշեն» ՔԿՀ-ից։ Վերաքննիչը բավարարել է պաշտպանական կողմի միջնորդությունը, և ըստ այդմ`  Նորատուսցի Արան 2 մլն դրամ գրավի կիրառմամբ ազատ է արձակվել կալանքից։

Հիշեցնենք, որ նախնական տվյալներով՝  2018-ի լույս  հոկտեմբերի 13-ի գիշերը  Գեղարքունիքի մարզի բնակիչը՝ Արա Բանդուրյանը, մի խումբ անձանց հետ այցելել է Երևան քաղաքի Հյուսիսային պողոտայում գտնվող ակումբներից մեկը, որտեղ առերևույթ անհարգալից վերաբերմունք է դրսևորել ակումբի մյուս հաճախորդների, աշխատակիցների նկատմամբ։ Մասնավորապես՝ կոտրել են ակումբի բաժակները,  մոխրամանը նետել պարահրապարակ, ապա նաև կրակոցներ  արձակել պատի ուղղությամբ, որի հետևանքով կոպիտ կերպով խախտվել է հասարակական կարգը:

Նոր նշանակումներ
23 Հունվարի 2019, 18:08 Նոր նշանակումներ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica