close
Եղանակը Երևանում
14 Նոյեմբերի 2018
+5°
+8°Ցերեկ
+5°Գիշեր
weather
close
Փոխարժեք
14 Նմբ 2018
USD1488.68
GBP1629.86
EUR1549.03
RUB17.21
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Լսե՞լ եք, վեհափառը նաև մանդատ է բաժանում

Հասարակություն

4 Նոյեմբերի 2018, 18:05
 Լսե՞լ եք, վեհափառը նաև մանդատ է բաժանում

ՀՅԴ հիրավի պատկառելի պատվիրակության այցը ս. Էջմիածին և հանդիպումը Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ որոշակի շրջանակներում ընկնավորության նոպաների ի հայտ գալու պատճառ է դարձել: Սրանք հայտնի շրջանակներ են՝ արևմտյան գրանտակերներից ու ռեզիդենտներից սկսած, սեռական փոքրամասնություններով, աղանդավորական հոսանքներով և քաղաքական հացկատակներով վերջացրած: Թավշյա հեղափոխությունը պարարտ հող է ստեղծել նրանց ծաղկման համար, իսկ Երևանի ավագանու ընտրությունն էլ ցույց տվեց, որ եթե ազգային ուժերին առաջիկա խորհրդարանական ընտրություններում ևս չհաջողվի արթնացնել ժողովրդի մեծամասնությանը, ապա նշված շրջանակներն ու ՀՀ ներկա իշխանությունները հերթական էյֆորիկ ընտրություններով կկարողանան որոշիչ մեծամասնություն ստանալ ԱԺ-ում և ավարտին հասցնել Հայաստանի պետականության հիմքերի վերջնական խարխլման ու հասարակության այլասերման գործը:

Դե իսկ ՀՅԴ պատվիրակության հանդիպումը Վեհափառի հետ, ամենայն հավանականությամբ, տեղի է ունեցել համազգային երկու՝ քաղաքական և հոգևոր կառույցների մտահոգություններով պայմանավորված, ինչն էլ, ըստերևույթին, բարկացրել է ազգային քաղաքականության և Հայ առաքելական եկեղեցու երդվյալ հակառակորդներին:

Lragir.am-ում հրապարակված Հակոբ Բադալյանի «ՀՅԴ ղեկավարության վերջին հույսը. ինչ է ասել Գարեգին Երկրորդը» հոդվածը վերն ասվածի լավագույն ապացույցն է: Հեղինակը, որ երևի 3 տասնամյակ է՝ ստեղծագործում է քաղաքական թեմաներով, իր այդ հոդվածով հերթական անգամ փաստել է, որ այդպես էլ չի սովորել քաղաքականության մեջ երկու էշի գարի ջոկել իրարից: Դատեք ինքներդ. ըստ Բադալյանի՝ ՀՅԴ ղեկավարները գնացել էին Գարեգին Երկրորդի մոտ՝ խորհրդարան մտնելու համար աջակցություն խնդրելու: «Հայ առաքելական եկեղեցին ՀՅԴ-ի վերջին հույսն է»,- գրում է Բադալյանը՝ գերազանցելով քաղաքական կատակերգության բոլոր սահմանները: Եթե նա լուրջ մոտենար հարցին, ապա կփորձեր դա անել բոլորովին այլ տեսանկյունից: Կարո՞ղ էին, օրինակ. ՀԱԵ-ի դեմ վերջին օրերին կրկին ակտիվացած խլրտումները առիթ լինել այսպիսի հանդիպման համար: Իհարկե, մանավանդ, որ Հակոբ Բադալյանը քաջատեղյակ է, որ աղանդավորական խաժամուժի կողմից Կաթողիկոսին հետապնդելու, նրա տեղաշարժը խոչընդոտելու դեպքերի կապակցությամբ ՀՅԴ-ն առաջինն է համապատասխան հայտարարություն արել և նշել, որ այդ ամենը ոչ թե կաթողիկոսի անձի, այլ ՀԱԵ-ի դեմ է: Բադալյանի տրամաբանությամբ՝ պետք էր ենթադրել, որ ՀՅԴ-ն դա անում էր Երևանի ավագանի մտնելու համար, այո՞: Իսկ ինչո՞ւ չմտավ:

Առաջիկա խորհրդարանական ընտրություններին պատրաստվում են շատ ուժեր, այդ թվում և այն ուժը, որ մեկ ամիս առաջ «ջախջախիչ» հաղթանակ տարավ Երևանի ընտրություններում: Թերթերն ու կայքերը գրում են, որ «Իմ քայլը» դաշինքն առանց դժվարության կհաղթահարի անցողիկ շեմը և կգրավի խորհրդարանական տեղերի մինչև 70 տոկոսը: Ստեղծված իրավիճակում դա ճշմարտանման է թվում, թեև արժեր ուշադրություն դարձնել «Իմ քայլը» դաշինքի շուրջն ու ներսը նկատվող իրարանցումներին, որոնք ամենամեծ երևակայության առկայության դեպքում միայն կարելի է քաղաքական գործընթացներ որակել: Ինձ հետաքրքիր է, օրինակ, Հայաստանի հետագա զարգացման ի՞նչ ծրագիր պետք է ներկայացնի մի ուժ, որ կազմված է լինելու բիրդան իշխանության եկած խամաճիկներից և ճամբարափոխ եղած քաղաքական պատեհապաշտներից: Իմ պատկերացումներով՝ նման խառնամբոխի նույնիսկ չի կարելի խորհրդարան թողնել, էլ ուր մնաց իշխանության ղեկ վստահել: Երևի այս մասին պետք է գրել, պարոն Բադալյան, և ոչ թե անպատասխանատու հայտարարություններ անել, թե ՀՅԴ-ն միշտ իշխանությունների հետ պայմանավորվելով է մտել խորհրդարան: Ի վերջո մարդիկ կարող են հարցնել՝ իսկ ինչո՞ւ ՀՅԴ-ն այսօր չի փորձում պայմանավորվել իշխանությունների հետ, այլ գնում է Կաթողիկոսի մոտ: Եվ, բացի այդ, եթե Կաթողիկոսն այդքան հունարով է, ինչո՞ւ մյուս ուժերը չեն գնում նրա մոտ, որ անցնեն խորհրդարան, հը՞:

Եվ վերջում կցանկանայի մի հարց տալ Բադալյանին՝ չհոգնեցի՞ք Դաշնակցության «դրսի» և «ներսի» կառույցների հակասույթյուններից խոսելուց: Եթե անկեղծ, ապա ես արդեն հոգնել եմ ասելով՝ չկա նման բան, չկա մեկ փաստ, որ Հայաստանում Դաշնակցության վերահաստատումից հետո «դուրսն» ու «ներսը» հակասեին միմյանց: Հակառակը՝ ինչքան ուզեք:

Էդիկ Անդրեասյան

Գիտնականները դժգոհում են
13 Նոյեմբերի 2018, 23:15 HES_VIDEOԳիտնականները դժգոհում են
Դուք եք որոշում
13 Նոյեմբերի 2018, 21:30 Դուք եք որոշում
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica