close
Եղանակը Երևանում
17 Փետրվարի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Փտր 2019
USD1487.51
GBP1624.60
EUR1550.11
RUB17.32
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Բասկետբոլի ՀՄԸՄ-ի Անթիլիասի աղջիկների խումբը Եգիպտոսում հաղթանակ է տարել. լուսանկարներ

Սպորտ

2 Նոյեմբերի 2018, 12:25
 Բասկետբոլի ՀՄԸՄ-ի Անթիլիասի  աղջիկների խումբը Եգիպտոսում հաղթանակ է տարել. լուսանկարներ

Եգիպտոսում կայացել է բասկետբոլի արաբական երկրների  աղջիկների ակումբների 20-րդ առաջնությունը, որում մրցել են երկու տիտղոսակիրներ` Հայ մարմնակրթական ընդհանուր միության` ՀՄԸՄ-ի Անթիլիասի և եգիպտական «Ահլի» թիմի մարզիկները:

Ըստ Aztagdaily-ի` նախքան եզրափակիչ փուլը կայացած մրցույթում հաղթանակ են տարել ՀՄԸՄ-ի աղջիկները: Եզրափակիչ փուլը դարձյալ ավարտվել է Լիբանանի ներկայացուցիչների հաղթանակով` 83-57 արդյունքով:

Մրցույթի ավարտին բասկետբոլի արաբական  ֆեդերացիայի նախագահ Իսմայիլ Քըրքաուին մրցանակ է հանձնել ՀՄԸՄ-ի խմբապետ Մեղրի Թորոսյանին:

Նշենք, որ  ՀՄԸՄ-ին մաս կազմող Ռեբեկա Աքըլը մրցաշարի կազմակերպիչների կողմից ճանաչվել է լավագույն մարզիկ:

Շնորհավորում ենք ՀՄԸՄ-ի մեծ ընտանիքին այս փառավոր հաղթանակի համար` մաղթելով նորանոր նվաճումներ:

 

«Արարատ»-ը՝ չեմպիոն
16 Փետրվարի 2019, 15:26 «Արարատ»-ը՝ չեմպիոն
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica