close
Եղանակը Երևանում
25 Մայիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Մայ 2019
USD1480.03
GBP1609.35
EUR1537.15
RUB17.44
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հակոբ Բագրատունին Լիբանանում Բրիտանիայի նորանշանակ դեսպանին ներկայացրել է ՀՅԴ-ի դերը

Հասարակություն

31 Հոկտեմբերի 2018, 11:04
 Հակոբ Բագրատունին Լիբանանում Բրիտանիայի նորանշանակ դեսպանին ներկայացրել է ՀՅԴ-ի դերը

ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ, պատգամավոր Հակոբ Բագրատունին «Շաղզոյեան» կենտրոնի իր գրասենյակում ընդունել է Լիբանանում Բրիտանիայի նորանշանակ դեսպան Քրիս Ռեմփլինկին:

Ըստ Aztagdaily-ի` Բագրատունին դեսպանի հետ քննարկել է Բրիտանիայի և Լիբանանի փոխհարաբերությունները:

Պատգամավորը դեսպանին է ներկայացրել նաև ՀՅԴ-ի` լիբանանյան կյանքում` անցյալում ու ներկայում, ունեցած դերակատարությունըն, ինչպես նաև պատմել Լիբանանի հայության մասին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Բրիտանիայի դիրքորոշումները տարածաշրջանային և լիբանանյան  հարցերի վերաբերյալ:

Դեսպան Ռեմփլիկն իր հերթին վերահաստատել է միջազգային խորհրդաժողովների ընթացքում Լիբանանին իրենց տված խոստումները թե' բանակի զինման, թե' շինարարական ու զարգացման ծրագրերի հարցում:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև Լիբանանում ապաստանած սիրիացի տեղահանվածներին հայրենիք վերադարձնելու հարցին:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica