close
Եղանակը Երևանում
23 Հունվարի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Հնվ 2019
USD1485.18
GBP1629.86
EUR1550.92
RUB17.33
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ

Քաղաքական

23 Հոկտեմբերի 2018, 18:47
 ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ

 ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ հոկտեմբերի 29-ին` ժամը 11:00-ին, կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովի հանրային կապերի վարչությունից:

Արտահերթ նիստի ընթացքում կրկին կքննարկվեն ՀՀ ընտրական օրենսգրքի փոփոխությունները, որոնք հոկտեմբերի 22-ի նիստում չընդունվեցին բավարար ձայներ չհավաքելու պատճառով: Հոկտեմբերի 23-ին մի խումբ պատգամավորներ ստորագրահավաք էին կազմակերպել՝ նախագիծը ԱԺ արտահերթ նիստում կրկին քննարկելու համար: Անհրաժեշտ ստորագրությունները հավաքվել էին:

Նոր նշանակումներ
23 Հունվարի 2019, 18:08 Նոր նշանակումներ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica