close
Եղանակը Երևանում
17 Հունվարի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Հնվ 2019
USD1486.58
GBP1626.18
EUR1555.14
RUB17.29
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Փաշինյանն ու նրա թիմը հաջող վիրահատություն կատարեցին, բայց պարզվեց` ինֆեկցիան է գլուխ բարձրացրել. Արմենուհի Կյուրեղյան

Քաղաքական

23 Հոկտեմբերի 2018, 17:58
 Փաշինյանն ու նրա թիմը հաջող վիրահատություն կատարեցին, բայց պարզվեց` ինֆեկցիան է գլուխ բարձրացրել. Արմենուհի Կյուրեղյան

ԱԺ հայտարարությունների ժամին ելույթով հանդես եկավ ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Արմենուհի Կյուրեղյանը: 

Հարգելի' հայրենակիցներ

Խոսքս սկսում եմ մի հիվանդության պատմության վերլուծությամբ: Հիվանդը տանում է շատ լուրջ, վտանգավոր վիրահատություն, և վիրաբույժն ու նրա թիմը շատ հաջող իրականացնում են այն: Բայց հետվիրահատական շրջանում օրգանիզմում գլուխ է բարձրացնում սուր ինֆեկցիա, որի արդյունքում օրգանիզմը սկսում է պարբերաբար ջերմել մինչև 40 աստիճան: Այդ պրոցեսը տևում է ամիսներ, իսկ վիրաբույժն իր թիմով չի կարողանում գտնել ինֆեկցիայի աղբյուրը, բուժման դեղատոմսերը և սկսում է բուժման պրոցեսն այլ ուղղությամբ տանել՝ ոչ թե հիվանդություն է բուժում,  այլ հակաբորբոքիչ ամենալայն սպեկտրի դեղերով սկսում է պայքարել ջերմության իջեցման համար: Իսկ միգուցե բուժող թիմը պետք է շուտ հասկանար, որ իրենք այլևս չունեն հիվանդին բուժելու մասնագիտական հմտությունները, հրավիրեր բժշկական կոնսիլիում և հիվանդին վստահեր այլ թիմի, որն, իրենց հետ համագործակցելով, կփրկեր հիվանդին մահից: Ընդ որում` ամենամեծ սխալը հենց հիվանդի տիրոջն էր, որ աներկբայորեն վստահում էր վիրահատողին ու նրա թիմին և անընդհատ նրանց էր  դիմում բուժման համար: Միգուցե պետք էր ճիշտ գնահատել իրավիճակը և հետվիրահատական բուժումը արդեն վստահել այլ թիմի:

Այժմ այս ամենը փորձեմ զուգահեռ տեղափոխել մեր երկրի իրավիճակային վերլուծության համատեքստ: Մեր երկիրը ծանր հիվանդ էր, և Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմը  շատ հաջող վիրահատություն կատարեցին, բայց հետհեղափոխական շրջանում պարզվեց, որ երկրում առկա բազմաթիվ հիմնախնդիրներ են գլուխ բարձրացրել՝ ինֆեկցիայի ձևով:

Հարց.

Արդյո՞ք Փաշինյանի վիրահատական թիմը կարող է նաև հետվիրահատական լուրջ բուժում իրականացնել: Արդյո՞ք տեղերում բարձրացված խնդիրների լուծումը պետք է տանել տեղային անզգայնացմամբ՝ live-ով եթեր մտնելով, ժողովրդին հրապարակներ բերելով ու «դմփ դմփ հու»-ով:

Այսօր երկրում լուրջ վտանգներ եմ տեսնում արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո ստեղծվելիք իրավիճակի համատեքստում: Ոչ ոք չի կասկածում, որ այդ թիմը նոր ԱԺ-ում ստանալու է մանդատների 2/3-ը և հետևաբար սահմանադրական օրենքներ ու սահմանադրություն փոխելու իրավունք: Հենց այս փաստը ինձ թույլ չի տալիս լռել և չբարձրաձայնել իմ մտահոգությունները: Միակուսակցական որոշումների հնարավորությունն արդյո՞ք չի տանի այնպիսի օրենսդրական փոփոխությունների ամրագրման, ինչպիսիք են.

  1. Մարիխուանայի օգտագործման օրինականացման թույլտվություն,
  2. ԼԳԲՏ-ների (համասեռամոլների) կողմից ամուսնական միությունների օրենսդրական հնարավորություն և դրանից բխող՝ նման ընտանիքներին մանկատներից երեխաների որդեգրման հնարավորություն,
  3. Արցախի ազատագրված տարածքների հետ հանձնում գրավյալ տարածքների անվան տակ, ինչպես նշում էր հեռացող դեսպանը,
  4. Ռուսական զորամասերի՝ Հայաստանի տարածքից հանելու պահանջ, ինչպես եղավ Վրաստանում:

Սրանք լուրջ մտահոգություններ են, որոնց լուծումը խոհեմ չեմ համարում հանձնել մեկ թիմի, թեկուզ` Նիկոլ Փաշինյանի:

Ես Աստծուց կխնդրեի միայն, որ իմ այս մտահոգությունները անտեղի լինեին և ուրախ կլինեի, որ ասեի` Նիկոլը ճիշտ էր, իսկ ես՝ սխալ:

Իմ սիրելի' հայրենակիցներ, առաջիկա ԱԺ ընտրություններում ընտրելուց առաջ մտածեք այս մտահոգությունների շուրջ և նոր կատարեք ընտրություն:

Վարչապետը կմեկնի Դավոս
17 Հունվարի 2019, 10:24 Վարչապետը կմեկնի Դավոս
ԱԺ նիստն` ուղիղ
17 Հունվարի 2019, 10:05 HES_VIDEOԱԺ նիստն` ուղիղ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica