close
Եղանակը Երևանում
14 Նոյեմբերի 2018
+5°
+8°Ցերեկ
+5°Գիշեր
weather
close
Փոխարժեք
14 Նմբ 2018
USD1488.68
GBP1629.86
EUR1549.03
RUB17.21
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հույս ունենք, որ Հայաստանը շուտով կշարունակի ԼՂ հակամարտության հարցով բանակցությունները. Մամեդյարով

Արցախ

23 Հոկտեմբերի 2018, 14:00
 Հույս ունենք, որ Հայաստանը շուտով կշարունակի ԼՂ հակամարտության հարցով բանակցությունները. Մամեդյարով

Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը РИА Новости-ին տված հարցազրույցում անդրադարձել է նաև  ԼՂ հակամարտության թեմային: Նա նշել է, որ Ադրբեջանը պատրաստ է առարկայական բանակցությունների շարունակմանը հակամարտության փուլային կարգավորման գործընթացը սկսելու նպատակով:

«Դուշանբեում ԱՊՀ ղեկավարների վերջին  գագաթաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի միջև բարձր մակարդակով կայացած զրույցը ցույց է տալիս Ադրբեջանի՝ բովանդակալից երկխոսություն վարելու պատրաստակամությունը: Ցավոք, Երևանում տեղի ունեցած իշխանափոխությունն ու մինչև օրս  նկատվող քաղաքական ոչ կայուն վիճակը որոշակիորեն արգելակել են բանակցային գործընթացը: Հույս ունենք, որ Հայաստանի ղեկավարությունը մոտ ապագայում կկարողանա քաղաքական կամք դրսևորել գործող ձևաչափով ու արդեն հայտնի օրակարգի հիման վրա բանակցային գործընթացը շարունակելու համար»,- ասել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը:

Գիտնականները դժգոհում են
13 Նոյեմբերի 2018, 23:15 HES_VIDEOԳիտնականները դժգոհում են
Դուք եք որոշում
13 Նոյեմբերի 2018, 21:30 Դուք եք որոշում
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica