close
Եղանակը Երևանում
18 Նոյեմբերի 2018
+0°
+7°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Նմբ 2018
USD1485.72
GBP1621.53
EUR1550.71
RUB17.35
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արտահերթ նիստ հրավիրելու համար հավաքվել է անհրաժեշտ 27 ստորագրությունը. Նաիրա Զոհրաբյան

Քաղաքական

23 Հոկտեմբերի 2018, 11:55
 Արտահերթ նիստ հրավիրելու համար հավաքվել է անհրաժեշտ 27 ստորագրությունը. Նաիրա Զոհրաբյան

Հոկտեմբերի 29-ին արտահերթ նիստ հրավիրելու համար հավաքվել է պատգամավորների անհրաժեշտ 27 ստորագրությունը: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Ըստ նրա` նախաձեռնությանը միացել են նախատեսվածից շատ թվով պատգամավորներ:

«Միայն ՀՅԴ-ն չի ստորագրել, քանի որ ստորագրելով դառնում են համահեղինակ, բայց նշել են, որ կողմ են քվեարկելու»,- ասաց Զոհրաբյանը` հավելելով ՀՅԴ-ի ստորագրահավաքին չմիանալու պատճառն այն է, որ նրանք ունեն երեք առանցքային առաջարկություն, որը չի ընդունվել Ընտրական օրենսգրքի հեղինակների կողմից: 

Անդրադառնալով նրան, որ ԲՀԿ-ից երեկ բացակայում էր չորս պատգամավոր՝ Գագիկ Ծառուկյանը, Հրանտ Մադաթյանը, Վարդան Ղուկասյանը և Նապոլեոն Ազիզյանը, Զոհրաբյանն ասաց. «Գագիկ Ծառուկյանն ԱԺ-ում էր: Եթե լիներ մեկ ձայնի խնդիր, նա կգար և կքվեարկեր: Վարդան Ղուկասյանը Գյումրիում էր, Հրանտ Մադաթյանը՝ Ղրիմում, իսկ Ազիզյանն առողջական խնդիրներ ուներ»:

Նա վստահեցրեց, որ սպասվելիք արտահերթ նիստում ԲՀԿ-ն բացականեր չի ունենալու:

Նշենք, որ երեկ ԸՕ-ի նոր նախագիծը չընդունվեց 7 կողմ քվեի բացակայության պատճառով:

Ընտրակաշառք` Փաշինյանից
17 Նոյեմբերի 2018, 19:19 Ընտրակաշառք` Փաշինյանից
Հարցեր՝ Իշխան Սաղաթելյանին
17 Նոյեմբերի 2018, 11:12 Հարցեր՝ Իշխան Սաղաթելյանին
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica