close
Եղանակը Երևանում
19 Ապրիլի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Ապր 2019
USD1482.85
GBP1628.24
EUR1543.25
RUB17.54
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ձևացնել, թե ամեն բան նորմալ է ընթանում՝ անիմաստ է. ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Արտակ Զաքարյան

Քաղաքական

22 Հոկտեմբերի 2018, 20:20
 Ձևացնել, թե ամեն բան նորմալ է ընթանում՝ անիմաստ է. ԱԺ  ՀՀԿ նախկին պատգամավոր Արտակ Զաքարյան

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Արտակ Զաքարյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է այսօրվա ԱԺ նիստին, որտեղ տապալվեցին ԸՕ փոփոխությունները:

«Ազգային ժողովը մերժեց ընտրական օրենսգրի չհիմնավորված փոփոխությունները: Կա տեսակետ, որ Հանարպետականը իբրև սաբոտաժ է անում՝ չքվեարկելով օրենսգրքի փոփոխությունների համար: Իրականում դա այդպես չէ: ՀՀԿ-ն առաջին օրից մասնակցել է ԸՕ բարեփոխման գործընթացին՝ հավատալով, որ կառավարության ծրագրում նախատեսված մեկ տարվա ընթացքում անցկացվելիք արտահերթ ընտրությունները բավարար պայմաններ կապահովեն բոլոր մասնակիցների համար: Կյանքը ցույց տվեց, որ օր առաջ ընտրության վազող իշխանություններն ընդհանրապես չեն կարևորում և լուրջ չեն վերաբերվում ընտրական օրենսդրության բարելավմանը: Իսկ ձևացնել, թե ամեն բան նորմալ է ընթանում՝ անիմաստ է: Խորհրդարանական երկրում, խորհրդարան ձևավորող ընտրական մեխանիզմը չի կարող կոնսենսուս չունենալ, ընդունվել հենց այնպես, հարևանցի և համարվել, որ վաղն ավելի արդյունավետ խորհրդարան ենք ունենալու»,- գրել է նա:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica