close
Եղանակը Երևանում
19 Դեկտեմբերի 2018
+1°
+7°Ցերեկ
+1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Դեկ 2018
USD1484.72
GBP1613.27
EUR1551.42
RUB17.27
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԿԲ հայտարարությունը` հիփոթեքային վարկավորման ծրագրերի մասին

Տնտեսական

22 Հոկտեմբերի 2018, 19:27
 ԿԲ հայտարարությունը` հիփոթեքային վարկավորման ծրագրերի մասին

ՀՀ Կենտրոնական բանկը հայտարարությունն է տարածել հիփոթեքային վարկավորման ծրագրերի մասին:

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. 

«Հայաստանի հիփոթեքային շուկան իրացվելի, կայուն ու հուսալի դարձնելու և հասարակության տարբեր խավերի համար դրամային հիփոթեքը հասանելի և մատչելի դարձնելու նպատակով 2009թ. ստեղծվել են «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ և «Բնակարան երիտասարդներին» ՎՎԿ ՓԲԸ: Այս ընկերությունների կողմից առաջարկվող հիփոթեքային վարկային ծրագրերն իրականացվում են հետֆինանսավորման սխեմայի միջոցով, որը, թերևս, շուկայական մեխանիզմների պահպանման և ռիսկերի կառավարման տեսանկյունից առավել ընդունելի է միջազգային պրակտիկայում: Գործընկեր վարկային հաստատությունները հաստատում են վարկը, որը ծրագրի չափանիշներին բավարարելու դեպքում, այնուհետև վերաֆինանսավորվում է վերը նշված ընկերությունների կողմից: Նման սխեմայի կիրառությունը բացատրվում է «արդարացի պայմաններ բոլորի համար» սկզբունքով, երբ այն թույլ է տալիս ապահովել արդարացի պայմաններ թե՛ հասարակության տարբեր խավերի համար առաջնային շուկայում հիփոթեքից օգտվելու, թե՛ ֆինանսական շուկայի երկարաժամկետ կայուն զարգացման համար խեղաթյուրումներ չստեղծելու տեսանկյունից:

Ներկայումս «Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրի ներքո վարկերը տրամադրվում են առավելագույնը  7.5%-ով, իսկ Ազգային հիփոթեքային ընկերության ծրագրերի դեպքում տոկոսադրույքը տատանվում է 11%-ի շուրջ: Ընդ որում, «Ազգային հիփոթեքային ընկերության» ծրագրերի դեպքում չեն գործում բոլոր այն սահմանափակումները, որոնք առկա են «Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» ծրագրի համար: Լրացուցիչ գույքի գրավադրման կամ կանխավճարի ապահովագրության դեպքերում 2 ծրագրի համար էլ կանխավճարը նվազում է մինչև 10%: Միևնույն ժամանակ, հատկանշական է, որ կառուցապատողից անշարժ գույքի ձեռքբերման դեպքում վարկառուները կարող են օգտվել վճարվող տոկոսների դիմաց եկամտային հարկի վերադարձի հնարավորությունից, և  այդպիսով իսկ փաստացի տոկոսադրույքը նվազեցնել մինչև 0%:  Տվյալ դեպքում վարկը փաստացի տրամադրվում է գրեթե անտոկոս, և գրեթե տարբերություն չկա՝ վարկը տրամադրվում է Ազգային հիփոթեքային ընկերության, թե Բնակարան երիտասարդներին ընկերությունների կողմից, հետևաբար էական չէ նաև վարկառուի ամուսնական կարգավիճակը: Այսպես, օրինակ՝ կառուցապատողից բնակարան ձեռք բերելու դեպքում առավելագույն 24 մլն դրամ չափով 7.5%-ով վարկը տրամադրելու դեպքում 450 հազ. դրամ ամսական եկամուտ ունեցող տնային տնտեսությունը 20 տարվա ընթացքում տոկոսների դիմաց եկամտային հարկի վերադարձի պարագայում 22.4 մլն դրամ տոկոսավճարի փոխարեն վճարելու է միայն 1.5 մլն դրամ, և այս դեպքում վարկի փաստացի տոկոսադրույքը նվազում է մինչև 0.1%: Նույն տրամաբանությամբ Ազգային հիփոթեքային ընկերության ստանդարտ ծրագրերով վարկավորման դեպքում տարեկան արդյունավետ տոկոսադրույքը հաճախորդի համար կազմում է մոտ 0.3% եկամտային հարկի վերադարձից հետո:

Կրկին անդրադառնալով հիփոթեքային ծրագրերի գործընկերներին՝  նշենք, որ վարկառուները կարող են օգտվել ինչպես «Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրից (եթե բավարարում են այս ծրագրի պայմաններին, ինչպես օրինակ՝ երիտասարդ ընտանիք են, որոնց գումարային տարիքը չի գերազանցում 70 տարին), այնպես էլ Ազգային հիփոթեքային ընկերության կողմից իրականացվող ծրագրերից, որոնց դեպքում չեն գործում վերը նշված պետական ծրագրի սահմանափակումները:

Ընդ որում, սա հնարավորություն է տալիս հասարակության ավելի լայն զանգվածներին ունենալու հավասար հնարավորություններ առաջարկվող հիփոթեքային ծրագրերից օգտվելու համար, այլ ոչ թե ստեղծել արհեստական արտոնություններ որոշ մասնագիտությունների ներկայացուցիչների համար միայն»:

Փաշինյանն ասելիք չունի՞
18 Դեկտեմբերի 2018, 23:19 Փաշինյանն ասելիք չունի՞
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica