close
Եղանակը Երևանում
18 Նոյեմբերի 2018
+0°
+7°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Նմբ 2018
USD1485.72
GBP1621.53
EUR1550.71
RUB17.35
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի» տնօրեն է ընտրվել Կարեն Ասատրյանը

Տնտեսական

22 Հոկտեմբերի 2018, 18:40
 «Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի»  տնօրեն է  ընտրվել   Կարեն Ասատրյանը

Հոկտեմբերի 22-ին տեղի է ունեցել «Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի» հոգաբարձուների խորհրդի նիստ, որը վարել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար, hոգաբարձուների  խորհրդի նախագահ Գարեգին Բաղրամյանը: Նիստի  ընթացքում «Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի»  տնօրեն է  ընտրվել   Կարեն Ասատրյանը:

  Նիստի ավարտից հետո հիմնադրամի աշխատակազմին   ներկայացնելով  նոր  տնօրենին՝ Գարեգին  Բաղրամյանը կարևորել է համակարգված աշխատանքը, որը կնպաստի հիմնադրամի հետագա գործունեությանն ու զարգացմանը:

Կարեն Ասատրյանը նշել է, որ ծանոթ է էներգետիկայի ոլորտին և հիմնադրամի աշխատանքներին, և կգործադրի առավելագույն ջանքերը՝  ոլորտի զարգացման համար:

Հանդիպման ընթացքում նախարարն անդրադարձել է նաև 2018թ.  նոյեմբերի 14-16-ին կայանալիք «Էներգետիկայի շաբաթ 2018» ներդրումային համաժողովի կազմակերպչական աշխատանքներին,  և նշել, որ անհրաժեշտ է աշխատել ամենօրյա ռեժիմով՝  ներդրումների ներգրավման և հետագա աշխատանքները պատշաճ մակարդակով ապահովելու համար:

Նշենք, որ «Էներգետիկայի շաբաթ 2018» ներդրումային համաժողովի ընթացքում ներդրողներին կներկայացվեն բազմաթիվ ծրագրեր, այդ թվում՝  նաև արևային էներգիայի 5 կայանների փաթեթները:

 

Ընտրակաշառք` Փաշինյանից
17 Նոյեմբերի 2018, 19:19 Ընտրակաշառք` Փաշինյանից
Հարցեր՝ Իշխան Սաղաթելյանին
17 Նոյեմբերի 2018, 11:12 Հարցեր՝ Իշխան Սաղաթելյանին
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica