close
Եղանակը Երևանում
16 Նոյեմբերի 2018
+9°
+11°Ցերեկ
+5°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Նմբ 2018
USD1485.72
GBP1621.53
EUR1550.71
RUB17.35
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ստացվում է՝ ամեն ինչ պետք է հարմարեցնենք դեկտեմբերին. Արմեն Ռուստամյան

Քաղաքական

22 Հոկտեմբերի 2018, 18:10
  Ստացվում է՝ ամեն ինչ պետք է հարմարեցնենք դեկտեմբերին. Արմեն Ռուստամյան

ԸՕ բարեփոխումների նախագծի վերաբերյալ ԱԺ արտահերթ նիստում ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն իր ելույթում նշեց, որ տպավորություն ունի, որ հերթական անգամ ստեղծել են խնդիր, որն ուզում են հերոսաբար հաղթահարել:

Ըստ նրա՝ եթե խոսում են ճգնաժամի առկայության, ֆորս մաժորի մասին, պետք է ճիշտ գնահատել, թե դրանք ինչի հետևանքով են առաջացել: Ռուստամյանի խոսքով՝ դրանց առաջացման պատճառը պարզ է՝ կա պարտադրանք՝ ամեն գնով ընտրություններն անցկացնել դեկտեմբեր ամսին, ինչն էլ լուրջ խնդիրներ է առաջացրել: «Օրենք ընդունենք, թե` ոչ,  երկու պարագայում էլ գնում ենք ոչ լիարժեք, այսինքն՝ դրանից տուժելու է ընտրությունների որակը, քանի որ եթե չենք ընդունում այս օրենսգիրքը, մնում է հինը, որը մեզ՝ բոլորիս համար անընդունելի է, եթե ընդունում ենք, այն էլ` ոչ լիարժեք փոփոխություններ կատարելով, որի մասին ես դեռ կխոսեմ, ունենում ենք մի վիճակ, որ լրջագույն փոփոխություններ կատարված օրենսգիրքը մտնում է ուժի մեջ, և մեկ ամիս անց անցկացնում ենք ընտրություններ: Գնացեք, հարցրեք՝  աշխարհում միջազգային ժողովրդավարական ընտրությունների անցկացման փորձ գոյություն ունի: Եվ ոչ ոք չի կարող ասել, որ սա լավ պրակտիկա է»,- ասաց Ռուստամյանը՝ հավելելով, որ այստեղ ոչ թե Դաշնակցության կամ որևէ մեկի գնահատականի հարցն է, այլ կան ունիվերսալ ճշմարտություններ:

Ըստ պատգամավորի՝ սա հանգեցնելու է նրան, որ ամեն ինչ հարմարեցնելու են դեկտեմբերի ժամկետին: Ռուստամյանի մեկնաբանմամբ՝ անգամ հանձնաժողովների ձևավորումը, որը մինչ այժմ կարևորել են ու որոշել, որ պետք է մասնագիտական ուսուցում անցնեն, ձեռք բերեն որոշակի գիտելիքներ, հիմա դա էլ են հանել՝ ասելով, թե՝ ոչինչ, մարդը կարող է մասնագիտական ուսուցում չանցնի, բայց ընդգրկվի այդ հանձնաժողովի կազմում: «Չնայած այն հանգամանքին, որ նախկին հանձնաժողովի անդամներն էլ, որոնք ունեին մասնագիտական ուսուցում, այնուամենայնիվ, այս փոփոխված պայմաններին պետք է ադապտացվեն: Ես դեռ չեմ ասում այլ խնդիրները` որ մյուս քաղաքական ուժերին պետք է ժամանակ տրվի վերանայելու, վերադասավորելու ուժերը, ցուցակները կազմելու: Ասում են՝ յուրաքանչյուր 3-ի մեջ 1 կին պետք է լինի, այո, շատ լավ բան ենք արել, բայց մարդիկ դրան պետք է պատրաստվեն, չէ՞: Ես նման բազմաթիվ օրինակներ կարող եմ բերել, որ ժամանակն անհրաժեշտ է ոչ թե ժամանակավաճառություն անելու, ժամանակ շահելու  կամ չգիտեմ ինչի համար, քանի որ մենք ի սկզբանե արտահերթ ընտրություններին կողմ ենք եղել, այլ ժամանակն անհրաժեշտ է նորմալ, որակյալ ընտրություն անցկացնելու համար: Սա է խնդիրը»,- ասաց պատգամավորը:

Նրա հավաստմամբ՝ երբ իրենց հիշեցնում են, որ գործընթացը վաղուց են սկսել, իրար հետ համաձայնության պրոցես են անցել ամռանը, շատ լավ է, բայց թող հիշեցնեն նաև, որ  այդ գործընթացն իմաստ է ձեռք բերում այն ժամանակ, երբ պայմանավորվածությունները տեղ են գտնում բերված նախագծի մեջ: Ռուստամյանը նշեց, որ իրենք 3 առաջարկություն են առանձնացրել իրենց՝ մեկ տասնյակից ավելի նախաձեռնություններից, քանի որ հենց այդ երեքի հետ կապված եղել է համաձայնություն՝ համաձայնել են բոլոր 4 քաղաքական ուժերը: «Հիմա մեզ ասում են՝ շատ լավ է այդ ամենը, բայց դեկտեմբերը թույլ չի տալիս դա անել: Այսինքն՝ ստացվում է՝ դեկտեմբերը դրել ենք ու ամեն ինչ պետք է հարմարեցնենք դեկտեմբերին: Իսկ ես խնդիրներ եմ տեսնում՝  հետո ԱԺ-ն ինչպե՞ս պետք է աշխատի: Այն երեք առաջարկությունները, որ մենք ներկայացրել ենք, իրենցից այնպիսի պարզագույն ճշմարտություններ են ներկայացնում, որի հետ վիճելն ուղղակի անիմաստ է: Տեսեք՝ բաց համամասնական ընտրակարգն ամբողջ աշխարհն է ընդունում, որ իսկապես ավելի ժողովրդավարական է: Ինչ վերաբերում է ռեյտինգային ընտրակարգին, ապա դրանից 2 պատճառով էինք հրաժարվում՝ սա ոչ թե ուղղակի անձի ռեյտինգ է, այլ տարածքներով պայմանավորված ռեյտինգ: Երկրորդ պատճառն էլ այն է, որ մանդատ է ստանում մեկը, որը քիչ ձայն ունի»,- ասաց Ռուստամյանը՝ հավելելով, որ սրանց համար էին իրենք գործող ռեյտինգային համակարգից հրաժարվում:

Աշխարհը, սակայն, ըստ պատգամավորի, չի ասում՝ ռեյտինգային համակարգը վատն է, ընդհակառակը` սա համարում է շատ ավելի ժողովրդավարական:

ՀՅԴ խմբակցության ղեկավարը նշեց նաև, որ ինքը մեծ կասկածանք ունեմ, որ եթե մեկ քաղաքական ուժ ունենում է 2/3 մանդատ, որով կարող է փոխել Սահմանադրությունը, ապա մեծ գայթակղություն կա ուժեղացնելու իր իշխանությունը: «Այսօր, երբ խոսում ենք սուպերվարչապետական համակարգի մասին, ես վախենում եմ, որ վաղը գնանք սուպերնախագահական համակարգի: Մենք քանիցս ասել ենք՝ ընտրություններն ավարտվում են, բայց շահարկումները դրանց արդյունքի վերաբերյալ շարունակվում են՝ կե՞ղծ են եղել, թե՞ ոչ: Մենք միջոց ենք առաջարկել, որ դրանով ավարտվեն այս խոսակցությունները: Ինչո՞ւ ենք սրան էլ դեմ: Եթե ընդունում եք գաղափարը, սրանք գոնե անցումային դրույթների մեջ ներառեք: Մենք, բնականաբար, կողմ ենք ընտրական այս օրենքին, որովհետև, ի վերջո, ցանկացած օրենսդրական նախաձեռնություն, որն առաջընթաց է ապահովել, երբեք դեմ չենք եղել»,-ասաց պատգամավորը:

Ռուստամյանը նշեց նաև, որ այս նախագծին էլ են կողմ, քանի որ իրենց առաջարկություններից ընդգրկվել են այնտեղ, բայց իրենց՝ կողմ քվեարկությունը չպետք է կապել դեկտեմբեր ամսվա՝ իրենց համար անընդունելի ժամկետի հետ:

Տեղումներ` թաց ձյան տեսքով
16 Նոյեմբերի 2018, 18:01 Տեղումներ` թաց ձյան տեսքով
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica