close
Եղանակը Երևանում
14 Նոյեմբերի 2018
+5°
+8°Ցերեկ
+5°Գիշեր
weather
close
Փոխարժեք
14 Նմբ 2018
USD1488.68
GBP1629.86
EUR1549.03
RUB17.21
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Բազմակարծությունը հո միայն խոսելը չէ, պետք է լինի կարծիքից բխող մենիշխանություն թույլ չտալու հնարավորություն. Սպարտակ Սեյրանյան

Քաղաքական

22 Հոկտեմբերի 2018, 17:17
 Բազմակարծությունը հո միայն խոսելը չէ, պետք է լինի կարծիքից բխող մենիշխանություն թույլ չտալու հնարավորություն. Սպարտակ Սեյրանյան

ԱԺ-ում Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագծի քննարկման ժամանակ ելույթով հանդես եկավ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Սպարտակ Սեյրանյանը:

«Ես ժամանակը խնայելու համար չեմ ուզում անդրադառնալ ԸՕ բոլոր «բարեմասնություններին», ոչ թե, որ դրանք ակնհայտ մի քայլ առաջ են` նախորդի համեմատ, դեռ մի քանի քայլ էլ առաջ են` ապահովելու համար բոլոր այն պատեհությունները, որոնք հնարավորություն են տալիս քաղաքական ուժերին մասնակցելու և ներկայացնելու իրենց գաղափարներն ու մոտեցումները: Նաև չեմ ուզում այդ «բարեմասնություններին» անդրադառնալ, որովհետև Դաշնակցությունն այդ շատ կետերի մասին խոսել է անցած ընտրություններից անմիջապես հետո, անցած ԸՕ-ի քննարկման ժամանակ, խոսել է սրանից դեռևս տասնամյակ առաջ, նաև ԱԺ-ի կողմից ստեղծված աշխատանքային խմբի աշխատանքների ընթացքում. ներկայիս խմբագրության մեջ ներգրավված առաջարկների ճնշող մեծամասնությունը մեր մոտեցումները, առաջարկությունները և համոզումներն են եղել»,- ասաց նա:

Սեյրանյանը նշեց, որ ցանկանում է անդրադառնալ երկու կետի` բարեփոխման առաջարկի կամ աշխատանքի քննարկմանը բովանդակային մասնակցելու առումով:

«Անշուշտ, կարևոր է Վենետիկի հանձնաժողովի կարծիքը, որովհետև Երկիր մոլորակում ենք ապրում` առանձին վերցրած, առանձին պետություն չենք, սակայն ինձ համար ավելի կարևոր է հայկական բոլոր քաղաքական ուժերի, ի վերջո, հանրության` ընտրական գործընթացի հետ կապված մոտեցումը»,- ասաց նա:

Պատգամավորը կարևորեց օրենքին համահունչ, լեգիտիմ խորհրդարան ունենալը: «Երբ թափանցիկ ընտրություններ են տեղի ունենում, խախտումներ և ձևախեղումներ տեղի չեն ունենում, դա օրենքին համահունչ լեգիտմություն է, որը կարևոր է: Բայց շատ ավելի կարևոր է հետագան, որովհետև ընտրություններով աշխարհը չի վերջանում, և նոր խորհրդարանի ձևավորումն էլ ինքնանպատակ չէ: Շատ ավելի կարևոր է հանրային ըկնալման մեջ լեգիտմության ամրապնդումը, այն է` բոլոր քաղաքական ուժերը հավասար, ստարտային հնարավորություններ ունեցե՞լ են ընտրություններում իրենց պոտենցիալը ներկայացնելու առումով, թե՞ ոչ»,- շեշտեց նա և նշեց, որ այս տեսակետից խախտումների ծավալի արձանագրմաներկու խնդիր է առաջանում:

«Տասնամյակներ շարունակ ամեն ընտրություններից հետո ասում ենք հետևյալ մոգական նախադասությունը` խախտումներ եղել են, բայց դրանք չեն ազդել ընտրությունների արդյունքների ընդհանուր գնահատականի վրա: Ո՞վ է որոշում դա. հայտարարությունների տեսքո՞վ է դա որոշվում, թե՞ փաստարկվում է ինչ-որ ձևով: Եթե մենք առաջին հաշվարկը կատարում ենք պատահական սկզբունքով, և արձանագրվում է խախտումների ինչ-որ ծավալ, եթե դրա հիման վրա դատական մարմինները հնարավորություն չեն ունենում վերահաշվարկը պատահականության սկզբունքով այլ ընտրատեղամասերում նույնպես անել և պրոյեկտել ընտրությունների արդյունքների վրա, գուցե սուբյեկտիվ կասկածը չենք փարատում: Առավել ևս` եթե մենք նախընտրական շեմն իջեցնում ենք 4 տոկոս և քաղաքական ուժին իրավունք ենք վերապահում 2 տոկոսի պարագայում էլ մտնելու խորհրդարան, հասկանում ենք, չէ՞, որ կարող է զուտ տեսականորեն չորրորդ տեղը գրավելու համար մրցակցությունը գնալ տասնորդական տոկոսների և քվեների հետ կապված»,- ասաց նա:

Պատգամավորի խոսքով` եթե արձանագրում ենք, որ խախտումների ծավալը եղել է 5 կամ 7տոկոս, ցանկացած շեմը չհաղթահարած քաղաքական ուժ դիտարկելու է, որ այդ 5, 6, 7 տոկոս խախտումներն էապես ազդել են, որպեսզի ինքն անցնի Ազգային ժողով: «Որպեսզի այդ կասկածները փարատվեն,  ի՞նչն է խանգարում այդ գործիքն օգտագործել և հայտարարել, թե խախտումների տոկոսը որքան է եղել»,- ասաց նա:

Մյուս խնդիրն, ըստ պատգամավորի, 2/3-ի կամ 3/5-ի մեծամասնության ձևավորման հարցն է: «Ասվում է` մեկ երրորդն էլ բազմակարծություն է: Այո, կարծիք հայտնելու հնարավորություն 1/3-ն էլ է տալիս, բայց որոշման վրա ազդելու հնարավորություն չէ դա: Բազմակարծությունը հո միայն խոսելը չէ, որ ես հնարավորություն ունեմ բազմակի կարծիք հայտնելու, ես նաև պետք է հնարավորություն ունենամ թույլ չտալ իմ կարծիքից բխող  մենիշխանություն տվյալ հարցում»,- շեշտեց նա:

Սեյրանյանն ընդգծեց, որ իրենց համար այս երկու կետերը խիստ էական են, ինչպես նաև կարևոր է այն դիրքորոշումը, որ պետք է գնալ ընտրությունների բաց համամասնական ցուցակով:

Գիտնականները դժգոհում են
13 Նոյեմբերի 2018, 23:15 HES_VIDEOԳիտնականները դժգոհում են
Դուք եք որոշում
13 Նոյեմբերի 2018, 21:30 Դուք եք որոշում
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica