close
Եղանակը Երևանում
14 Դեկտեմբերի 2018
+0°
+3°Ցերեկ
-2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
14 Դեկ 2018
USD1485.23
GBP1614.16
EUR1551.80
RUB17.32
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՀՀԿ-ն վարչապետի թեկնածու առաջադրելու հարցում անակնկալ չի մատուցի. Արփինե Հովհաննիսյան

Քաղաքական

22 Հոկտեմբերի 2018, 13:40
 ՀՀԿ-ն վարչապետի թեկնածու առաջադրելու հարցում անակնկալ չի մատուցի. Արփինե Հովհաննիսյան

ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ-ական պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը պնդում է, որ վարչապետի թեկնածու առաջադրելու հարցում ՀՀԿ-ն որևէ անակնկալ չի պատրաստվում մատուցել: Այս մասին նա հայտարարեց խորհրդարանում լրագրողների հետ զրույցում:

Հարցին` արդյո՞ք անհրաժեշտ է հրավիրել նիստ, երբ ոչ մի խմբակցություն թեկնածու չի առաջադրում, Հովհաննիսյանը պատասխանեց. «Նիստ պետք է գումարվի ցանկացած դեպքում։ Սա իրավունքի ուժով գումարվող հատուկ նիստ է, որը պետք է հրավիրվի։ Մնացած ձևակերպումների հետ կապված՝ այս պահին չեմ ուզում, որպես ՀՀԿ ներկայացուցիչ, ինչ-որ վերաբերմունք կանխորոշել»:

Ըստ Հովհաննիսյանի` այս պահին կառավարության ներկայացուցիչների միջև ևս կա անհամաձայնություն, թե ինչպես անցկացնել արտահերթ ընտրությունները, քանի որ կա անհամաձայնություն «քվեարկություն» տերմինի հետ կապված։ Նա նշեց, որ կա երկու տարբերակ՝ Նիկոլ Փաշինյանի թեկնածությունն առաջադրել ու հետո ենթադրել, որ կլինի քվեարկություն, որի ընթացքում նա չի ընտրվի, կամ էլ որևէ քաղաքական ուժ որևէ թեկնածուի չի առաջադրի։ «Մեկնաբանությունը սահմանադրականության տիրույթում է, թող կառավարությունն ինքը որոշի»,- ասաց նա։

Հարցին` ՀՀԿ-ն կանի՞ այնպես, ինչպես որոշի կառավարությունը, Հովհաննիսյանն արձագանքեց. «Ես` որպես ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչ, կհետևեմ կուսակցության դիրքորոշմանը։ Արդեն ասացի՝ անակնկալներ, թեկնածու առաջադրելու տեսքով, բնականաբար, չեն սպասվում» ։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica