close
Եղանակը Երևանում
24 Մարտի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Մար 2019
USD1485.86
GBP1636.57
EUR1549.22
RUB17.58
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մարդիկ կոմպոտ պատրաստելուն ավելի երկար են պատրաստվում, իսկ դուք ուզում եք այսքան արագ ԸՕ անցկացնել. Արմեն Աշոտյան

Քաղաքական

22 Հոկտեմբերի 2018, 13:18
 Մարդիկ կոմպոտ պատրաստելուն ավելի երկար են պատրաստվում, իսկ դուք ուզում եք այսքան արագ ԸՕ անցկացնել. Արմեն Աշոտյան

Ինչպես կան ֆիզիկայի, կենսաբանության, քիմիայի օրենքներ, այդպես էլ կան ժողովրդավարության կանոններ: Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արմեն Աշոտյանը: Նա ընդգծեց, որ ոչ մի թավշյա իշխանափոխություն և  Եվրոպայի խորհրդի ոչ մի անդամ երկրում չի կարող փոխել դասական ժողովրդավարության կանոնը:

«Ինչքան ուզում եք` Արարատ Միրզոյանը` իմ գործընկերը, գնա Վենետիկ, ինչքան ուզում եք` Նիկոլ Փաշինյանը` վարչապետի պաշտոնակատարը, մտնի լայվ, ինչքան ուզում է` մարդ բերեք պատուհանի տակ, ինձ հիշատակեք, դա չի փոխվելու, դրանք դասական քաղաքագիտական կանոններ են, հետևաբար, եթե ուզում ենք ժողովրդավարություն կառուցել երկրում հակաժողովրդավարական կանոներով, դա պարզապես աբսուրդ է: Հետևաբար, եթե ուզում եք հապճեպ խորհրդարանական ընտրություններ, ապա, ինչպես նշեց պարոն Բուքիքիոն, ԸՕ լրջագույն փոփոխություններ չեք կարող անել, պարոնա'յք: Կարող եք քվեարկել տալ, ճնշել պատգամավորներին, համոզել, բերել-նստացնել, բայց դա չի լինելու այն, ինչ խոստանում էիք հասարակությանը»,- ասաց պատգամավորը:

Աշոտյանը շեշտեց, որ ԸՕ փոփոխություններն ինքնանպատակ չեն: «Կառավարության ծրագրում էլ գրված է, որ նպատակն այն է, որ լինեն ավելի ժողովրդավար ընտրություններ: Ասում են` բոլոր նախորդ ընտրությունները քխ էին, սա ամենալավն է լինելու, բայց այս ձևո՞վ: Մարդիկ տանը կոմպոտ պատրաստելուն ավելի երկար են պատրաստվում,  քան դուք ուզում եք առաջինից երկրորդ ընթերցում այսքան արագ ԸՕ անցկացնել, նման բան հիշո՞ւմ եք»,- ասաց նա և հավելեց. «Ինչքան ուզում եք` ասեք` հատուկ վիճակ է, լավ համաձայն ենք, ճիշտ եք, բայց չեք կարող հատուկ վիճակով քաղաքագիտության զարգացման կանոնները փոխել, դա չի լինի»:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica