close
Եղանակը Երևանում
17 Նոյեմբերի 2018
+5°
+11°Ցերեկ
+5°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Նմբ 2018
USD1485.72
GBP1621.53
EUR1550.71
RUB17.35
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԸՕ-ի երկրորդ ընթերցմամբ քննարկման 72-ժամյա ռեժիմը չընդունվեց. օրենքով հետաձգվում է 2 շաբաթով

Քաղաքական

22 Հոկտեմբերի 2018, 12:41
 ԸՕ-ի երկրորդ ընթերցմամբ քննարկման 72-ժամյա ռեժիմը չընդունվեց. օրենքով հետաձգվում է 2 շաբաթով

Հայտնել ենք, որ խորրհրդարանական խմբակցությունները դեմ են, որ Ընտրական օրենսգրքի փոփոխությունները հապճեպ ընդունվեն, և առաջարկել են, որ առաջինից երկրորդ ընթերցում քննարկումը 24-ժամյա ռեժիմով չարվի:

20 րոպե ընդմիջումից հետո Արա Բաբլոյանը հայտարարեց, որ ԱԺ-ն որոշում է ԱԺ կառավարության կողմից հրավիրված ԱԺ արտահերթ նիստի առաջին օրը գումարել 1,5 ժամ տևողությամբ 4 նիստ, յուրաքանչյուր ընդմիջման տևողությունը` կես ժամ: Նաև` արտահերթի երկրորդ օրվա նիստը սկսել հոկտեմբերի 23-ին գումարվող հերթական նիստերի ավարտից անմիջապես հետո, բայց ոչ շուտ, քան օրակարգային հարցի` առաջին ընթերցմամբ քվեարկելու 72 ժամը:

Մյուս որոշումը, որի ընդունման համար  ԱԺ-ն պետք է քվեարկեր, Բաբլոյանի ներկայացմամբ, հետևյալն էր. «Հիմք ընդունելով «ԱԺ կանոնակարգ» օրենքը`ԱԺ-ն որոշում է կառավարության կողմից հրավիրված ԱԺ արտահերթ նիստի օրակարգային հարցի երկրորդ ընթերցման քննարկումը կազմակերպել առաջին ընթերցմամբ դրա ընդունումից հետո` 72-ժամյա ընթացքում»:

Որոշումը դրվեց քվեարկության, սակայն չընդունվեց: Նշենք, որ որպեսզի առաջարկն ընդունվեր, պետք է կողմ քվեարկեր 53 պատգամավոր, սակայն ձայների հարաբերակցությունն այսպիսին էր` 44 կողմ, 1 դեմ, 6 ձեռնպահ:

Բաբլոյանը հայտարարեց, որ որոշումը չի ընդունվել, և օրակարգը չի հաստատվել:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավորները տեղից հայտարարում էին, որ հին ռեժիմով օրակարգը հաստատվել է, և դրանով պետք է աշխատել: ԱԺ քարտուղարությունն էլ Բաբլոյանին հուշեց, որ եթե այս ռեժիմը չի ընդունվում, ապա, ըստ կանոնակարգի, երկու շաբաթ պետք է սպասեն առաջարկությունների համար:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհաբյանը տեղից բացականչեց, որ այդպիսի բան չի կարող լինել: Բաբլոյանն էլ առաջարկեց օրենքի նախագիծը քննարկեն, մինչև պարզեն` կանոնակարգն ինչպես է կարգավորում այս հարցը:

Ընտրակաշառք` Փաշինյանից
17 Նոյեմբերի 2018, 19:19 Ընտրակաշառք` Փաշինյանից
Հարցեր՝ Իշխան Սաղաթելյանին
17 Նոյեմբերի 2018, 11:12 Հարցեր՝ Իշխան Սաղաթելյանին
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica