close
Եղանակը Երևանում
24 Մարտի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Մար 2019
USD1485.86
GBP1636.57
EUR1549.22
RUB17.58
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Reuters-ի աղբյուրը պատմել է` ինչպես են սպանել սաուդցի լրագրողին

Աշխարհ

22 Հոկտեմբերի 2018, 11:05
 Reuters-ի աղբյուրը պատմել է` ինչպես են սպանել սաուդցի լրագրողին

Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսության շենքում սպանված սաուդացի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշուկջիին պատահաբար  խեղդամահ են արել խուճապի ժամանակ: Այդ մասին գրում է Reuters-ը՝ սաուդյան կառավարությունում բարձրաստիճան աղբյուրի հղումով. տեղեկացնում է РИА Новости-ն:

Ըստ աղբյուրի` նրան չեն ծրագրել սպանել: Թագավորությունը Թուրքիա է ուղարկել 15 մարդու, որոնք պետք է Խաշուկջիին համոզեին տուն վերադառնալ: Հանդիպման ժամանակ նրանք սկսել են սպառնալ նրան, խոստացել առևանգել: Լրագրողը դիմադրություն է ցույց տվել, օգնություն կանչել, ինչից գործակալները սկսել են խուճապի մատնվել: Խաշուկջիին փորձել են լռեցնել` բերանը փակելով, սակայն չափն անցել են:

Սխալը թաքցնելու համար մարդասպանները նրա մարմինը փաթաթել են գորգի մեջ, դուրս բերել շենքից հյուպատոսական մեքենայով և փոխանցել տեղացի համախոհի՝ Ստամբուլի բնակչի:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica