close
Եղանակը Երևանում
17 Նոյեմբերի 2018
+5°
+11°Ցերեկ
+5°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Նմբ 2018
USD1485.72
GBP1621.53
EUR1550.71
RUB17.35
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ազատամարտիկ Արթուր Կարապետյանի անվան պուրակում բացվեց Երևանի 2800-ամյակի հուշարձանը

Հասարակություն

21 Հոկտեմբերի 2018, 17:58
 Ազատամարտիկ Արթուր Կարապետյանի անվան պուրակում բացվեց Երևանի 2800-ամյակի հուշարձանը

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանըազատամարտիկ Արթուր Կարապետյանի անվան պուրակում ներկա է գտնվել Երևանի 2800-ամյակին նվիրված հուշարձանի բացման արարողությանը: Շնորհակալություն հայտնելով ստեղծագործական խմբին՝ Երևանի քաղաքապետը համոզմունք է հայտնել, որ հուշակոթողը գալիք սերունդների համար կդառնա 2800-ամյա Երևանի յուրօրինակ խորհրդանիշ:

«Երևան 2800, պատկերացնում եք ինչ հինավուրցհիանալի ու հազարամյակների պատմությունունեցող քաղաքում ենք ապրումԱվելի մեծ նվեր Երևանին՝ չէր էլ կարող լինելԱյս հուշարձանըբացի նրանիցոր արվեստի գործ է, 2800 տարի անց դառնալու է խորհրդանշական ապացույցմեր ժառանգների համարորոնք պեղումների միջոցով կգտնեն այն ու կիմանանոր 2800 տարիառաջ Երևանում ապրել են իրենց պատմությունը հարգող հպարտ և երջանիկ քաղաքացիներ:    Ամենևին էլ պատահական չէոր այս հուշակոթողը տեղադրվում է արցախյան ազատամարտիմասնակից Արթուր Կարապետյանի անվան պուրակումՓառք ու պատիվ մեր բոլոր հերոստղաներինորոնց շնորհիվ այսօր մենք խաղաղ պայմաններում կարողանում ենք վայելել արևոտայս օրն ու Երևանի տոնը»,- նշել է Հայկ Մարությանը:

Հուշարձանի հանդիսավոր բացման պատիվը վերապահվել է քաղաքապետ Հայկ Մարությանին և ճարտարապետ Տիգրան Բարսեղյանին:

Կյանքի ու կենսատվության խորհրդանիշ հուշարձան-աղբյուրը ներկայացնում է հազարամյակների պատմություն ունեցող Երևանի հավերժությունը՝ հասկի ձևով: Հուշարձանը զարդարում են ուրարտական ժամանակաշրջանին բնորոշ  վիշապատեսք զարդաքանդակները, որոնք նաև պաշտպանիչ խորհուրդ ունեն:

Հուշակոթողի հեղինակը ճարտարապետ Տիգրան Բարսեղյանն է, քանդակագործը՝ Մհեր Սիմոնյանը:

Ընտրակաշառք` Փաշինյանից
17 Նոյեմբերի 2018, 19:19 Ընտրակաշառք` Փաշինյանից
Հարցեր՝ Իշխան Սաղաթելյանին
17 Նոյեմբերի 2018, 11:12 Հարցեր՝ Իշխան Սաղաթելյանին
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica