close
Եղանակը Երևանում
19 Հունվարի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Հնվ 2019
USD1485.42
GBP1628.13
EUR1553.38
RUB17.31
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արաբկիրում Երևանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված հայոց մայրաքաղաքների աղբյուր-հուշակոթող է բացվել

Հասարակություն

20 Հոկտեմբերի 2018, 15:52
 Արաբկիրում Երևանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված հայոց մայրաքաղաքների աղբյուր-հուշակոթող է բացվել

Մայրաքաղաքի Արաբկիր վարչական շրջանի Վահագն Դավթյանի անվան զբոսայգում բացվել է հայոց մայրաքաղաքների աղբյուր-հուշակոթող՝ նվիրված Երևանի 2800-րդ տարեդարձին: Ճարտարապետ Տիգրան Բարսեղյանի կերտած եռակողմ հուշակոթողը խորհրդանշում է Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը: 

Բացման հանդիսավոր արարողությանը ներկա են գտնվել Երևանի քաղաքապետի տեղակալներ Արամ Սուքիասյանը և Դավիթ Օհանյանը, ճարտարապետ Տիգրան Բարսեղյանը, Ռազմիկ Բլիկյանը, ում բարեգործությամբ կերտվել է հուշակոթողը, պաշտոնատար անձինք, հյուրեր:

Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, կարևորելով մայրաքաղաքում նման մշակութային կոթողների ստեղծման գաղափարը, նշել է, որ այս մեկը հատկապես խորհրդանշական է. «Սա ոչ թե պարզապես հուշակոթող է, այլ հուշակոթող-ցայտաղբյուր, քանի որ աշխարհում շատ քիչ քաղաքներ կան, որոնք ունեն ցայտաղբյուրներ: Ընդ որում, կոթողը նվիրվում է մայրաքաղաքի 2800-ամյա հոբելյանին: Հարկ է նաև նշել, որ Երևանն առանձնանում է նրանով, որ ցայտաղբյուրների քաղաք է»

Հուշակոթողի բացման արարողությունն ուղեկցվել է ուրախ համերգային ծրագրով:

Երևանի քաղաքապետարան

7 օր` առաջնագծում
19 Հունվարի 2019, 13:45 7 օր` առաջնագծում
Հրդեհ` Մարմարաշենում
19 Հունվարի 2019, 11:48 Հրդեհ` Մարմարաշենում
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica