close
Եղանակը Երևանում
25 Ապրիլի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Ապր 2019
USD1481.56
GBP1626.56
EUR1542.00
RUB17.56
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Սևանի բաժնի ձերբակալված ոստիկանների հարազատները փակել էին Երևան-Սևան ճանապարհը

Հասարակություն

20 Հոկտեմբերի 2018, 13:15
 Սևանի բաժնի ձերբակալված ոստիկանների հարազատները փակել էին Երևան-Սևան ճանապարհը

Սևանի բաժնի ոստիկանների ձերբակալման պատճառով նրանց հարազատները փակել էին Երևան-Սևան ճանապարհը: Ոստիկանության լրատվական բաժնից Yerkir.am-ին տեղեկացրեցին, որ ճանապարհն արդեն բաց է:  «Բացատրական աշխատանքներ են տարվել հարազատների հետ, այս պահին ճանապարհը բաց է»,- հայտնեցին մեզ:

Հիշեցնենք, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի շրջանակներում ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով նախատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով ձերբակալվել են ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Սևանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետն ու նույն բաժանմունքի երկու օպերլիազորները` Թաթուլ Գևորգյանը, Վահագն Միքայելյանը և Սահակ Դավթյանը:

Հարազատները պնդում են, որ նրանք մեղավոր չեն:

Նշենք, որ  ոստիկանները կասկածվում են ՀՀ ոստիկանության Սևանի բաժնում խմբի կազմում Ա. Մ.-ին խոշտանգելու մեջ:

 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica