close
Եղանակը Երևանում
14 Նոյեմբերի 2018
+5°
+8°Ցերեկ
+5°Գիշեր
weather
close
Փոխարժեք
14 Նմբ 2018
USD1488.68
GBP1629.86
EUR1549.03
RUB17.21
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ով ինչ խնդիր ունի` դուրս է գալիս ճանապարհ է փակում. Փաշինյանն արդեն զայրանում է

Քաղաքական

19 Հոկտեմբերի 2018, 19:53
 Ով ինչ խնդիր ունի` դուրս է գալիս ճանապարհ է փակում. Փաշինյանն արդեն զայրանում է

Այսօր Կապանում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հրավիրած նախընտրական հանրահավաքում անդրադարձավ օրեր  առաջ մի խումբ սյունեցիների կողմից միջպետական ճանապարհը փակելու փաստին: Հիշեցնենք, որ ճանապարհ փակող սյունեցիները այդ կերպ արտահայտել են իրենց բողոքը Փաշինյանի որոշման կապակցությամբ, որի արդյունքում Սյունիքի մարզպետ նշանակվեց նախկին փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը:

Փաշինյանի խոսքով` ազատությունը բարձր արժեք է, բայց նրան պետք է խնամքով վերաբերվել:

«Հայաստանում այսօր բանը հասել է էնտեղ, որ հարևանը հարևանի հետ կռիվ է անում, դուրս են գալիս, մեկը մի ճանապարհն է փակում, մյուսն էլ` կողքի  ճանապարհը: Ով ինչ խնդիր ունի` դուրս է գալիս ճանապարհ է փակում: եվ սա, անկեղծ ասած, այնքան էլ ընդունելի չէ: Հիմա դուք կասեք, սա ասում է մի մարդ, ով ամբողջ Հայաստանի ճանապարհներն է փակել: Այո, դա ասում է մի մարդ, ում կոչով Հայաստանի բազմաթիվ ճանապարհներ են փակվել: Բայց մեկ ճանապարհ փակելիս, ես հազար անգամ ներողություն եմ խնդրել բոլոր այն մարդկանցից, ում անհարմարություններ եմ պատճառել, բացատրություն եմ տվել, ու ստացել ժողովրդի թույլտվությունը: Ու՞մ անունից են 5-10 հոգին ճանապարհ փակում»,- ասաց նա:

Փաշինյանը տարակուսում է, թե ինչ խնդիրների կապակցությամբ են շատ հաճախ ճանապարհներ փակվում, կամ ինչու՞ փակել ճանապարհ, եթե կառավարությունը ականջալուր է խնդիրների հանդեպ ու չի հրաժարվում լսել բողոքներ:Լրատվամիջոցները նույնպես ականջալուր են խնդիրների հանդեպ: Ուստի, Փաշինյանի համոզմամբ, պետք չէ արժեզրկել ազատությունը, բողոքը: Նա կոչ արեց փոխել վարքագիծը և առաջնորդվել փոխադարձ հարգանքով:

Գիտնականները դժգոհում են
13 Նոյեմբերի 2018, 23:15 HES_VIDEOԳիտնականները դժգոհում են
Դուք եք որոշում
13 Նոյեմբերի 2018, 21:30 Դուք եք որոշում
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica