close
Եղանակը Երևանում
16 Նոյեմբերի 2018
+5°
+12°Ցերեկ
+5°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Նմբ 2018
USD1487.27
GBP1622.97
EUR1549.69
RUB17.31
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայաստանում օլիգարխիան տապալված է. Նիկոլ Փաշինյան

Քաղաքական

19 Հոկտեմբերի 2018, 19:20
 Հայաստանում օլիգարխիան տապալված է. Նիկոլ Փաշինյան

Հայաստանում օլիգարխիան տապալված է, ՀՀ-ում հաստատված է ժողովրդի իշխանություն:Այս մասին հոկտեմբերի 19-ին Կապանում ՏԻՄ ընտրությունների քարոզարշավի հանրահավաքի ընթացքում հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Մենք ուզում ենք մի Հայաստան, որտեղ տեղ չունի բռնությունը, ծայրահեղությունը, կոռուպցիան, կեղծիքը, օլիգարխիան: Ես երեկ հայտարարեցի, թե Հայաստանում այլևս չկան օլիգարխներ, որից հետո եղան մեկնաբանություններ, որոնք ինչ-որ կասկածելի գործարքներ էին փնտրում իմ այս հայտարարության հետևում: Արձանագրենք, թե ինչի մասին է խոսքը:  Ի՞նչ է նշանակում օլիգարխիա, նշանակում է քչերի իշխանություն, օլիգարխ նշանակում է քչերի իշխանության ներկայացուցիչ: Ես ասում եմ, որ ՀՀ-ում քչերի իշխանությունն այլևս տապալված է ու ՀՀ-ում հաստատված է ժողովրդի, այսինքն` ձեր իշխանությունը: Դա չի նշանակում, թե մարդիկ, ովքեր նախկինում օլիգարխ են կոչվել, նրանք դադարել են գոյություն ունենալուց, բայց նրանց կարգավիճակը դադարել է գոյություն ունենալուց: Ահա սա է պատճառը, որ ես ասում եմ` ՀՀ-ում չկա օլիգարխիա` քչերի իշխանություն, Հայաստանում հաստատված է շատերի` ժողովրդի իշխանություն»,- ասաց Փաշինյանը:

Հոկտեմբերի 18-ին ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե Հայաստանում օլիգարխներ չկան:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica