close
Եղանակը Երևանում
26 Ապրիլի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Ապր 2019
USD1481.57
GBP1620.02
EUR1536.23
RUB17.42
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՃՏՊ Ներքին Չարբախում. կան տուժածներ

Հասարակություն

19 Հոկտեմբերի 2018, 17:45
 ՃՏՊ Ներքին Չարբախում. կան տուժածներ

Հոկտեմբերի 19-ին, ժամը 12:45-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ներքին Չարբախում՝ Հանրապետական կենտրոնական հավաքակայանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են 2 ավտոմեքենա, մեկը հարվածել է գազատարին, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Ներքին Չարբախի 1-ին փողոցում բախվել են «Mercedes» (վարորդը՝ Ս. Վ.) և «ГАЗ 2410» մակնիշերի (վարորդը՝ Մ. Գ.) ավտոմեքենաները, «ГАЗ 2410» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել գազատար խողովակին, վնասել գազատարը. արտահոսք չի եղել:

Փրկարարները «ГАЗ 2410» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Ջ. Բ.-ին (1956 թ.) և Ա. Հ.-ին (1958 թ.) դուրս են բերել արգելափակումից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, փակել են ավտոմեքենայի գազի բալոնի փականը և հոսանքազրկել ավտոմեքենաները:

Տուժածները հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ: Ջ. Բ.-ի առողջական վիճակը գնահատվել է բավարար, իսկ Ա. Հ.-ն ստանալով անհրաժեշտ բուժօգնություն՝ դուրս է գրվել:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica