close
Եղանակը Երևանում
18 Ապրիլի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Ապր 2019
USD1483.40
GBP1630.50
EUR1546.58
RUB17.56
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Գյումրու գիշերօթիկի բակում հայտնաբերված երկու նորածինների մայրն Արարատից է, 18 տարեկան

Հասարակություն

19 Հոկտեմբերի 2018, 15:05
 Գյումրու գիշերօթիկի բակում հայտնաբերված երկու նորածինների մայրն Արարատից է, 18 տարեկան

Նախօրեին Գյումրու «Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի պաշտպանության թիվ 2 գիշերօթիկ հաստատության» պահակը բակում պոլիէթիլենային տոպրակի մեջ հայտնաբերել էր նորածին երկու տղաների։

Ոստիկանությունից տեղեկանում ենք, որ  երեխաների մոր ինքնությունը պարզվել է: Նա Արարատի մարզի 18-ամյա բնակչուհի է, բերվել է ոստիկանության Մուշի բաժին:

Արարքի դրդապատճառները պարզվում են: Կատարվում է քննություն:

Հիշեցնենք, որ Շիրակի մարզպետարանի ընտանիքի, կանանց, երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Լիլիթ Գորգինյանն էլ Yerkir.am-ին տեղեկացրել էր, որ հայտնաբերվելուց հետո անմիջապես երեխաները տեղավորվել են համապատասխան հաստատություն, որտեղ նորածնային տարիքի երեխաների համար կարող է տարվել խնամք: Այնտեղ երեխաներին լողացրել են, կերակրել, հարմարավետ տեղավորել:

ԱԺ նիստը` ուղիղ
18 Ապրիլի 2019, 10:00 HES_VIDEOԱԺ նիստը` ուղիղ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica