close
Եղանակը Երևանում
14 Նոյեմբերի 2018
+5°
+8°Ցերեկ
+5°Գիշեր
weather
close
Փոխարժեք
14 Նմբ 2018
USD1488.68
GBP1629.86
EUR1549.03
RUB17.21
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ինչ է առաջարկվում նոր Ընտրական օրենսգրքով. քննարկում` ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում

Քաղաքական

19 Հոկտեմբերի 2018, 12:04
 Ինչ է առաջարկվում նոր Ընտրական օրենսգրքով. քննարկում` ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում

Արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը պնդում է, որ ընտրական օրենսդրության բարեփոխումների նպատակը Հայաստանում ժողովրդավարական-ընտրական ինստիտուտների կայացումն է, Սահմանադրությամբ երաշխավորված ընտրական իրավունքի ապահովումը: Խորհրդարանի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում նա շեշտեց, որ ԸՕ նոր բարեփոխումները կոչված են ապահովել ընտրական օբյեկտիվ և սուբյեկտիվ իրավունքները:

«Ոչ վաղ անցյալում Երևանի ավագանու ընտրությունները ցույց տվեցին երկրում քաղաքական ներկապնակի իրական պատկերը: Այդ ամենը հաշվի առնելով` ՀՀ վարչապետը ներկայացրել է հրաժարական և նախատեսվում է  դեկտեմբերին անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ` լուծելու համար երկրում առկա հակասահմանադրական վիճակը, որը պայմանավորված է  ԱԺ-ում կայուն մեծամասնության բացակայությամբ»,- ասաց նա և ներկայացրեց ԸՕ բարեփոխումները:

Ըստ նախարարի պաշտոնակատարի` դրանք լուծում են հետևյալ խնդիրները՝ թեկնածուների տարածքային ցուցակների վերացում, պարզ համամասնական ընտրակարգի ընդունում, կոալիցիաների ձևավորման սահմանափակումների վերացում և ժամկետների ընդլայնում՝ 6 օրից դարձնելով 10 օր, կուսակցական բազմակարծության ապահովման նպատակով ընտրվելու նվազագույն շեմի իջեցում՝ կուսակցությունների համար նախատեսելով 4 տոկոս` նախկին 5-ի փոխարեն, դաշինքների համար 6 տոկոս՝ նախկին 7-ի փոխարեն, ընտրագրավի գումարի իջեցում 10 մլն դրամից 7,5 մլն դրամի, ԱԺ-ում նվազագույնը 4 քաղաքական ուժերի ընտրության երաշխիքների ապահովում, կանանց ներկայացվածության քվոտայի բարելավում՝ գործող 25 տոկոսի փոխարեն սահմանելով 30 տոկոս, բոնուսային համակարգի վերացում Երևանի, Գյումրիի և Վանաձորի ընտրությունների ժամանակ:

Զեյնալյանը նշեց, որ նախատեսվում է սահմանափակել վավերականության ժամկետը լրացած` անձը հաստատող փաստաթղթով քվեարկելու իրավունքը՝ ապահովելով վավեր անձնագրեր Հայաստանում գտնվող բոլոր ընտրողների համար և ցուցակներում թողնելով առնվազն վերջին մի քանի տարվա ընթացքում անձը հաստատող վավեր փաստաթուղթ ունեցող ընտրողներին:

Նախատեսվել է նաև մեխանիզմ դատարանի կողմից անգործունակ ճանաչված անձանց ընտրողների ցուցակից հանելու համար, ընտրողների իրազեկվածության բարձրացում, որը ենթադրում է օրենսդրորեն ամրագրել համապետական ընտրությունների ժամանակ Հանրային հեռուստատեսությամբ հեռուստաբանավեճերի կազմակերպումը՝ դրանցից առնվազն մեկը նախատեսելով կուսակցությունների համամասնական ցուցակի առաջին համարների մակարդակով, ինչպես նաև անվճար հնարավորություն տալով այլ լրատվամիջոցների վերահեռարձակելու այդ հեռուստաբանավեճը:

Ըստ նախարարի պաշտոնակատարի` էապես ավելացվում է Հայաստանի հանրային ռադիոյով և հեռուստատեսությամբ անվճար եթերաժամանակի քանակը կուսակցությունների նախընտրական ծրագրերի լուսաբանման համար: Հեռուստատեսությամբ այն կլինի մինչև 60 րոպեի փոխարեն 90 րոպե, իսկ ռադիոյով՝ մինչև 120 րոպեի փոխարեն մինչև 180 րոպե:

Ապահովվելու են նաև զորամասերում քարոզչության հավասար պայմաններ՝ ՀՀ պաշտպանության նախարարության միջոցով՝ առանց անցագրային ու գաղտնիության ռեժիմի փոփոխման, մասնավորապես՝ սահմանվելու են մեխանիզմներ զինծառայողների համար նախընտրական քարոզչությանը հեռուստատեսությամբ հետևելու հնարավորություն տալով: Քվեարկության գործընթացի մատչելիությունն է ապահովվելու, ինչը ենթադրում է տեղաշարժման դժվարություններ ունեցող ընտրողներին հնարավորություն տալ ժամանակավոր հաշվառվելու տեղաշարժման համար մատչելի, գտնվելու վայրի մոտակա տեղամասային կենտրոնում։

Զինվորականների քվեարկության ընթացքում արգելվելու է վերադաս սպայի գտնվելը քվեարկության սենյակում։ Ընտրական գործընթացների նկատմամբ վերահսկողության հնարավորություններ են բարձրացվելու, այդ թվում`կրճատվելու է ՀԿ-ների հավատարմագրվելու վերջնաժամկետը: Վերացվել է դիտորդների և ԶԼՄ ներկայացուցիչների գումարային թիվը տեղամասում սահմանափակելու` հանձնաժողովի իրավունքը: Սահմանվել է միջազգային և օտարերկրյա դիտորդական կազմակերպություններին հրավեր ուղարկելու ընթացակարգը: Ամրագրվում է տեղական դիտորդական կազմակերպությունների կողմից եռամսյա ժամկետում իրենց զեկույցները հրապարակման համար ԿԸՀ ներկայացնելու պահանջ։

Անգործունակ ճանաչված անձինք հանվելու են ընտրողների ցուցակից:

Զեյնալյանը հավելեց` որպեսզի այս ԸՕ-ն հնարավորինս լինի անթերի, կառավարությունը պատրաստ է ընդունել դիտողություններ և շարունակել քննարկումները:

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը հետաքրքրվեց Զեյնալյանից` արդյո՞ք իրենց առաջարկը, որ եթե սահմանվում է  պարտադիր 4 խմբակցության առկայություն խորհրդարանում, ապա 4-րդ խմբակցությունը գոնե հավաքի առնվազն 2% վստահության քվե, հետո միայն իրավունք ունենա մտնելու խորհրդարան: «Ճի՞շտ ենք  հասկանում, որ մեր առաջարկը չի ներառվել»,- հարցրեց նա:

Զեյնալյանը պատասխանեց, որ այդ առաջարկը կներառվի նախագծի մեջ:

Պետրոսյանը հետաքրքրվեց` ի՞նչ տեղի կունենա, եթե ընտրություններին մասնակցի ընդամենը երեք քաղաքական ուժ:

Զեյնլայանը պատասխանեց, որ տեսականորեն դա չպետք է բացառել: «Եկեք տեսական` չբացառելու սկզբունքով քննարկենք այդ հարցը: Դա կարող է առաջացնել քաղաքական ճգնաժամ, բայց այս պահին տեսականորեն հնարավոր չէ: Հետագայում կքննարկենք»,- առաջարկեց նա:

Հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանն էլ նշեց, որ Գևորգ Պետրոսյանի ասածը տրամաբանական է:  

Գիտնականները դժգոհում են
13 Նոյեմբերի 2018, 23:15 HES_VIDEOԳիտնականները դժգոհում են
Դուք եք որոշում
13 Նոյեմբերի 2018, 21:30 Դուք եք որոշում
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica