Սաուդյան Արաբիայում գտել են լրագրողի սպանության «մեղավորին». The New York Times
Աշխարհ

Սաուդյան Արաբիայի իշխանությունները կարող են ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշուկջիի սպանության մեղավորությունը դնել գեներալ Ահմեդ Ասիրիի վրա, որը թագաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալմանի խորհրդականն է: Այդ մասին գրում է The New York Times-ը` իր աղբյուրներին հղումով. հայտնում է ТАСС-ը:
Ըստ աղբյուրների` Էր Ռիադը մտադիր է հայտարարել, որ արքայազնն իբր բանավոր կերպով հրահանգել է խորհրդականին` լրագրողին բերել Սաուդյան Արաբիա` հարցաքննության, իսկ նա կա'մ սխալ է հասկացել հրահանգը, կա'մ չարաշահել է լիազորությունները և սպանել լրագրողին:
Ըստ թերթի` այդ կերպ Սաուդյան Արաբիան կկարողանա մաքրել արքայազնի անունը, որին ամերիկյան հատուկ ծառայությունները կասկածում են լրագրողի անհետացման մեջ: