close
Եղանակը Երևանում
21 Հունվարի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Հնվ 2019
USD1485.42
GBP1628.13
EUR1553.38
RUB17.31
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Երևանում Mercedes-ը բախվել է ճանապարհի եզրաքարին և կողաշրջվել

Հասարակություն

18 Հոկտեմբերի 2018, 23:07
 Երևանում Mercedes-ը  բախվել է ճանապարհի եզրաքարին և կողաշրջվել

Հոկտեմբերի 18-ին, ժամը 20:17-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Խաղաղ Դոնի փողոցի թիվ 19 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է բենզինի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Mercedes E320 մակնիշի  ավտոմեքենան (վարորդի տվյալները չի հաջողվել պարզել) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ճանապարհի եզրաքարին և կողաշրջվել:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, ավտոմեքենան տեղի ուժերով ուղղվել է: Տուժածները՝ Վ. Օ.-ն (ծնված 1987 թ.), Ն. Ք.-ն (ծնված 2001 թ.) և Ռ. Մ.-ն (ծնված 1999 թ.) հոսպիտալացվել են Էրեբունի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները կատարել են ճանապարհի լվացման աշխատանքներ:

Մի մոռացված ծրագրի մասին
20 Հունվարի 2019, 17:39 Մի մոռացված ծրագրի մասին
7 օր` առաջնագծում
19 Հունվարի 2019, 13:45 7 օր` առաջնագծում
Հրդեհ` Մարմարաշենում
19 Հունվարի 2019, 11:48 Հրդեհ` Մարմարաշենում
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica