close
Եղանակը Երևանում
16 Նոյեմբերի 2018
+6°
+12°Ցերեկ
+4°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Նմբ 2018
USD1487.27
GBP1622.97
EUR1549.69
RUB17.31
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Գյումրիում պոլիէթիլենային տոպրակում հայտնաբերված երեխաներին որդեգրելու ցանկություն հայտնողների թիվը բավական մեծ է

Հասարակություն

18 Հոկտեմբերի 2018, 20:40
 Գյումրիում պոլիէթիլենային տոպրակում հայտնաբերված երեխաներին որդեգրելու ցանկություն հայտնողների թիվը բավական մեծ է

 Բուժզննումը ցույց է տվել, որ Գյումրու Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 2 գիշերօթիկ հաստատության բակում հոկտեմբերի 17-ին պոլիէթիլենային տոպրակում հայտնաբերված երեխաների առողջական վիճակը բավարար է: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Շիրակի մարզպետարանի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Լիլիթ Գորգինյանը:

«Մանկաբույժների թիմն անցկացրել է երեխաների համապատասխան ստուգումներ, նյարդաբանը զննումներ է անցկացրել: Տղաները համապատասխանում են նաև քաշով: Վաղը պարզ կլինեն նաև արյան անալիզի պատասխանները: Գենետիկ անալիզ անելու հնարավորություն չկա, և 100 տոկոսով ասել, որ տղաները երկվորյակներ են, չենք կարող, բայց, անալիզի պատասխանները համադրելով, կարող ենք ասել, որ հավանականությունը մեծ է, որ երկվորյակներ են»,- նշեց Լիլիթ Գորգինյանը՝ խորհուրդ տալով բոլոր նրանց, ովքեր, իմանալով երեխաների մասին, ցանկություն են հայտնել որդեգրել՝ չշտապել:

«Ուզում եմ հանդարտվի այն աղմուկը, որ այս պահին կա՝ երեխաներին որդեգրելու հետ կապված, իսկ երեխաներին որդեգրելու ցանկություն հայտնողների թիվը բավական մեծ է: Ցանկությունը մի բան է, իրականությունը՝ այլ:

Նախ՝ այդ երեխաները, որպես որդեգրման ենթակա երեխաներ, դեռևս հաշվառված չեն և չեն էլ հաշվառվի առաջիկա 3 ամսվա ընթացքում, ինչպես պահանջում է Ընտանեկան օրենսգիրքը. այսինքն՝ եթե ծնողները չեն հայտնաբերվում երեխայի հայտնաբերման պահից 3 ամիս անց, այդ ժամանակ նոր երեխաները հաշվառվում են՝ որպես որդեգրման ենթակա երեխաներ: Իսկ եթե այդ ընթացքում ոստիկանությունը հայտնաբերում է ծնողներին, հավանականությունը մեծ է, որ երեխաները վերադառնան կենսաբանական ընտանիք»,- ընդգծեց պատասխանատուն՝ փաստելով՝ այս ընթացքում տղաներին որդեգրելու ցանկություն հայտնում են շատերը, նույնիսկ նրանք, ովքեր հաշվառված չեն որպես որդեգրողի թեկնածու:Երեխաները ներկա պահին գտնվում են խնամք իրականացնող շուրջօրյա հաստատությունում՝ ապահով ձեռքերում:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica