close
Եղանակը Երևանում
14 Դեկտեմբերի 2018
+0°
+3°Ցերեկ
-1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
14 Դեկ 2018
USD1485.23
GBP1614.16
EUR1551.80
RUB17.32
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Իմ կյանքում «ամենաերջանիկ պահ» կոչվածն այդպես էլ չեղավ. Արա Գյուլեր

Մշակույթ

18 Հոկտեմբերի 2018, 15:40
 Իմ կյանքում «ամենաերջանիկ պահ» կոչվածն այդպես էլ չեղավ. Արա Գյուլեր

Տեղեկացրել էինք, որ երեկ 90 տարեկան հասակում կյանքից հեռացել է պոլսահայ լուսանկարիչ Արա Գյուլերը:

«Բարև ձեզ»` այս խորագրով 2013-ին Հայաստանի ազգային պատկերասրահում բացվեց աշխարհահռչակ հայ լուսանկարիչ Արա Գյուլերի ցուցահանդեսը, որն ընդգրկում էր շուրջ 100 լուսանկար:

Ցուցադրությանը ներկա էր անձամբ ինքը՝ Գյուլերը:

Լուսանկարիչն, ի դեպ, իր հետ 130 նկար է բերել, որոնք պետք է նվիրեր Հայաստանին: «Հավնեցաք՝ հավնեցաք, չհավնեցաք` ի՞նչ ընեմ»,- լրագրողների հետ զրույցում ասել էր նկարիչը:

Գյուլերը նշել էր, որ իր կյանքի հիշարժան պահերից մեկը Արարատը բարձրանալն է եղել, մյուսը` պատերազմ լուսանկարելը:

Գյուլերի խոսքով՝ իր` հայ լինելը, երբեք ինչ-որ հարցում խոչընդոտ չի հանդիսացել, և ինքը երբեք չի թաքցրել այդ հանգամանքը: «Հայ լինելն առավելություն է: Մամայիս կողմից 400 տարվա պոլսեցի եմ, պապայիս կողմից Շապինգարահիսարից եմ»,- ասել էրլուսանկարիչը:

Ըստ նրա՝ գեղեցկությունն անցողիկ է, և իր լուսանկարներում ցանկացել է ցույց տալ մարդու բնավորությունը:

«Իմ կյանքում «ամենաերջանիկ պահ» կոչվածն այդպես էլ չեղավ»,-անկեղծացել էր Գյուլերը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica