close
Եղանակը Երևանում
14 Դեկտեմբերի 2018
+0°
+3°Ցերեկ
-2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
14 Դեկ 2018
USD1485.23
GBP1614.16
EUR1551.80
RUB17.32
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Գոհ եմ ոստիկանության աշխատանքից, ինչը չէի կարող ասել մայիս-հունիս ամիսներին. Օսիպյան

Քաղաքական

18 Հոկտեմբերի 2018, 11:58
 Գոհ եմ ոստիկանության աշխատանքից, ինչը չէի կարող ասել մայիս-հունիս ամիսներին. Օսիպյան

Կառավարության նիստից հետո լրագրողները ոստիկանապետ Վալերի Օսիպյանին խնդրեցին զուգահեռներ անցկացնել նախկին իշխանությունների օրոք ոստիկանության աշխատանքի և ներկայիս ոստիկանության որակական փոփոխությունների մասին:

«Այնպես չէ, որ ես իդեալական աշխատող եմ, բայց աշխատում եմ իմ սխալների վրա, ամեն ինչ անում եմ, որ այդ սխալները հետևանքներ չունենան, և այն, որ ոստիկանությունն այսօր տարբերվում է իր աշխատանքով, դա միանաշանակ է: Ուժեղ և բանիմաց ոստիկանության արդյունքում մենք ունեցանք Երևանի ավագանու լավ ընտրություններ: Քիչ արձագանքներ կան, որ փորձում են ցեխ շպրտել ոստիկանության աշխատանքի վրա, բայց ես, լինելով այդ համակարգի ղեկավար, գոհ եմ յուրաքանչյուր ծառայողի աշխատանքից, ինչը չէի կարող ասել մայիս-հունիս ամիսներին: Ներկայիս ոստիկանությունը լավ է կատարում իր առջև դրված խնդիրները»,- ասաց Օսիպյանը:

Հարցին, թե արդյո՞ք քաղաքական հրահանգն էր պատճառը, որ ոստիկանության աշխատանքը բարելավվել է, ոստիկանապետը պատասխանեց. «Ժամանակաշրջանն է ստիպել, որ մոտեցումները փոխվեն»:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica