close
Եղանակը Երևանում
16 Նոյեմբերի 2018
+9°
+11°Ցերեկ
+5°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Նմբ 2018
USD1485.72
GBP1621.53
EUR1550.71
RUB17.35
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ընտրությունների պետք է ներկայանանք «Իմ քայլը» դաշինքի տրամաբանությամբ. Նիկոլ Փաշինյան

Քաղաքական

17 Հոկտեմբերի 2018, 22:08
 Ընտրությունների պետք է ներկայանանք «Իմ քայլը» դաշինքի տրամաբանությամբ. Նիկոլ Փաշինյան

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը խորհրդարանական ընտրությունների պետք է ներկայանա «Իմ քայլը» դաշինքի տրամաբանությամբ։Այդ մասին Արմավիրում լրագրողների հետ զրույցում նշեց վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի մեջ մտնող  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը՝ միաժամանակ հավելելով, որ վերջնական որոշում դեռ չի կայացվել: 

Անդրադառնալով «Իմ քայլը» դաշինքի ցուցակում հակառակ ճամբարից անձանց ներգրավելու մասին հարցին՝ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց. «Կա բարիկադներ կառուցելու և բարիկադներնապամոնտաժելու ժամանակը։ Չենք ուզում, որ որևէ մեկը մտածի, որ հեղափոխությունից հետոիր կյանքը ավարտված է, սա չի նշանակում ինդուլգենցիա, պաշտոնյա լինելը որևէ մեկինպատասխանատվությունից չի ազատում, այդ թվում՝ մեզ»։

Անդրադառնալով Ընտրական նոր օրենսգրքի նախագծի խորհրդարանական քննարկումներին, Փաշինյանն ասաց, որ իրենց  խնդիրը առավել ժողովրդավարական մեխանիզմներ ներդնելն է։

Լրագրողի հարցին՝ հավանական համարո՞ւմ է, որ ՀՀԿ–ն առաջադրի Փաշինյանի թեկնածությունը որպես վարչապետ և ընտրի՝ խափանելով խորհրդարանի լուծարումը, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Ոչ, ոչ, ոչ»։


Տեղումներ` թաց ձյան տեսքով
16 Նոյեմբերի 2018, 18:01 Տեղումներ` թաց ձյան տեսքով
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica