close
Եղանակը Երևանում
14 Դեկտեմբերի 2018
+0°
+3°Ցերեկ
-1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
14 Դեկ 2018
USD1485.23
GBP1614.16
EUR1551.80
RUB17.32
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Փաշինյանը դեմ է քաղաքական գործընթացներում ընտանեկան ավանդույթներին

Քաղաքական

17 Հոկտեմբերի 2018, 20:37
 Փաշինյանը դեմ է քաղաքական գործընթացներում ընտանեկան ավանդույթներին

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը քաղաքական գործընթացներում  ընտանեկան ավանդույթները դրական չի համարում: Այդ մասին Արմավիրում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետի պաշտոնակատարը՝ պատասխանելով հարցին, թե ինչու է բոլոր համայնքներում ինքը սատարում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներին, բացի Հրազդանից, որտեղ քաղաքապետի թեկնածուն Սասուն Միքայելյանի որդին է:

«Մենք կարծում ենք, որ դա լավ ավանդույթ չէ, երբ քաղաքական գործընթացներում ընտանեկան ավանդույթներ են լինում, նամանավանդ՝ այս փուլում: Մենք շատ սիրում և հարգում ենք և՛ Սասուն Միքայելյանին, և՛ Սևակ Միքայելյանին»,- ասաց նա:

Խոսելով Էջմիածնում հնարավոր «կլանային» պայքարի մասին՝ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ դրանք հիմնականում գլխատված են, բայց կլինեն որոշակի խմբեր, որոնք կփորձեն ընտրությունները այլ տրամաբանության մեջ դնել:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica