close
Եղանակը Երևանում
18 Նոյեմբերի 2018
+0°
+7°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Նմբ 2018
USD1485.72
GBP1621.53
EUR1550.71
RUB17.35
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ես ինձ տեսել եմ արդեն. Սերգեյ Մկրտչյանի ստեղծագործությունը՝ նվիրված Ազնավուրին

Մշակույթ

17 Հոկտեմբերի 2018, 17:20
 Ես ինձ տեսել եմ արդեն. Սերգեյ Մկրտչյանի ստեղծագործությունը՝  նվիրված Ազնավուրին

Je me voyais déjà

Ես ինձ տեսել եմ արդեն

դեռևս տեսնում եմ նորից

տեսնում տանը
բակում
քաղաքում
սեփական երկրում 
ու ընդհանուր մոլորակում

եթե ինձ տրվեր հարց
«որտե՞ղ է իմ հայրենիքը»
կասեի՝ ես նման սահման չեմ ուզում
չեմ էլ կարող ունենալ
ինչպես չունեմ ինձ և տեսնում եմ հազվադեպ
այդպես էլ որքան այն աննկատ է իմ աչքերին
այնքան կիրառելի է հոգուս համար

«կգա մի օր» 
ու ինձ կհարցնեն
«եթե սովորեցնեիր կյանքը, ի՞նչ կասեիր ....»
նախևառաջ կընդհատեմ՝ «հանգստացնելով իմ ողջ դևերին»
կասեմ նրանց՝ 
սխալ եք ուղղում հարցը
սխալ մեկին
հերթական անշնորհակալն եմ, 
ով հիվանդացել է այն դարաշրջանում 
երբ շատերն առողջ են ձևացել

բայց և այնպես
կպատմեմ իմ մասին
կհիշեցնեմ նրանց՝ 
հարկավոր են պարառիթմ բառ-նոտաներ 
ո՛չ պարելու համար, ո՛չ համակրանքի
ինչ-որ միջին մարդիկ են պետք
քեզ ատելու
քեզ սիրելու
քեզնով խաբվելու համար

պետք է կորցնել նրանց
անընդհատ գտնել նորերին
նրանց ևս հեռացնել
բայց երբեք
երբեք
երբեք ու երբեք չհեռանալ

հետո կասեի նրանց՝ 
հարկավոր է մի բառ հորինել
այն անվանել անհնարին
«հավերժական սեր»
գտնել
և բայց երբեք 
չունենալ

նոր միջիններ փնտրել
տեսնել քեզ միայն նրանց աչքերում
պաթետիկ համարվել՝ 
քննադատելի և ծաղրանքի արժան
նրանց առողջ անվանել
քեզ՝ 
հիվանդ

սիրել նրանց խոսքերը
և երբեք հանկարծ
չհեռանալ 
և կրել թատրոնական ցիլինդր 
խուսափել միջին դերերից 
խոտումներից 
ու դափնիներից

եթե ինձ տրվեր եզրակացություն
ես կխոստովանեի՝ 
հարկավոր էր պարառիթմ արտասվել
գիշերները չքնել
«ժպտալ սովորել»․․․
գրել
գրել
գրել

ես ինձ տեսել եմ արդեն
ես ինձ տեսել եմ արդեն
ես ինձ տեսել եմ արդեն

իմ պատմությունը
այստեղ
մի պահ
կընդհատվի

դե իհարկե 
այն «դեռ երեկ» է սկսվել

ես երիտասարդ եմ
քսանից մի քիչ ավել
կտեսնեմ ինձ նորից 
կլինեմ պարզամիտ 
ու էլ ավել պաթետիկ
ձեզ իմ հարազատը կերևակայեմ
կժպտամ ու կարտասվեմ 
կմիացնեմ ձեր երգերը
կխոսեմ միայն ձեր մասին 
մի լավ կմտածեմ 
արժանի եմ ես 
արդյոք 
ձեզ 
այսքան շատ
սիրել...

Սերգեյ Մկրտչյան

Շառլ Ազնավուրի հիշատակին

Ընտրակաշառք` Փաշինյանից
17 Նոյեմբերի 2018, 19:19 Ընտրակաշառք` Փաշինյանից
Հարցեր՝ Իշխան Սաղաթելյանին
17 Նոյեմբերի 2018, 11:12 Հարցեր՝ Իշխան Սաղաթելյանին
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica