close
Եղանակը Երևանում
17 Նոյեմբերի 2018
+5°
+11°Ցերեկ
+5°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Նմբ 2018
USD1485.72
GBP1621.53
EUR1550.71
RUB17.35
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Թանդոյանց Սուրբ Աստվածածին եկեղեցու հարցով տեղի է ունեցել դատական նիստ

Մշակույթ

17 Հոկտեմբերի 2018, 17:00
 Թանդոյանց Սուրբ Աստվածածին եկեղեցու հարցով տեղի է ունեցել դատական նիստ

2018 թվականի հոկտեմբերի 16-ին  Թբիլիսիի քաղաքային դատարանում, դատավոր Նանա Դարասելիայի նախագահությամբ, Վիրահայոց թեմի կողմից Հանրային ռեեստրի ազգային գործակալության դեմ ընթացող վեճի շրջանակներում տեղի ունեցավ Թանդոյանց Սուրբ Աստվածածին եկեղեցու հարցով  հետաձգված դատական նիստը: Այս մասին գրում է armenianchurch.ge-ն:

Դատական նիստին ներկայացել էին ինչպես հայցվոր կողմը, այնպես էլ Հանրային ռեեստրի ազգային գործակալությունից լիազորված անձինք։

Այսօրվա նիստում դատարանը քննարկեց կողմերի ճանաչման հարցը  և  վճռեց, որ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմն իրավամբ շահագրգիռ կողմ  է նշված հարցի կապակցությամբ: 

Վիրահայոց թեմի  երկրորդ հայցապահանջը, որը քննարկվում է որպես առանձին գործ, էկոնոմիկայի նախարարության գույքի կառավարման ազգային գործակալության դեմ է: 

Դատական գործընթացի մասնակից 3-րդ կողմի՝ Վրաց Ուղղափառ Եկեղեցու միջնորդությամբ, գործի էական քննարկումը դադարեցվեց`  երկու հայցապահանջները որպես մեկ ամբողջական գործի մաս քննարկելու  առաջարկությամբ:   Հայցվոր կողմը համաձայնեց սույն միջնորդությանը: Դատարանը բավարարեց միջնորդությունը, և հայցապահանջները միավորելու նպատակով սույն գործը  դադարեցվեց: 

Հաջորդ դատական նիստը նշանակված է հոկտեմբերի 24-ին: 

Վիրահայոց թեմի շահերը պաշտպանում են EMC-ի և TDI-ի իրավաբանները:

Հարցի պատմությունը

2018 թվականի  հունվարի 5-ին Վիրահայոց թեմը վարչական բողոք է ներկայացրել դատարան ընդդեմ Վրաստանի հանրային ռեեստրի ազգային գործակալության և էկոնոմիկայի նախարարության գույքի կառավարման ազգային գործակալության: Թեմը գտնում է, որ 2017 թվականի հուլիսի 18-ի որոշմամբ, Թանդոյանց Սուրբ Աստվածածին եկեղեցին փոխանցելով Վրաց ուղղափառ եկեղեցու պատրիարքարանին, Վրաստանի հանրային ռեեստրը խախտել է Վիրահայոց թեմի շահերը՝ չուսումնասիրելով եկեղեցու ծագումը, նրա պատմությունը և եկեղեցու նկատմամբ թեմի ունեցած պահանջը:

Այս եկեղեցու համար երկրորդ հայցապահանջը ներկայացվել է էկոնոմիկայի նախարարության գույքի կառավարման ազգային գործակալության դեմ, որը Թանդոյանց եկեղեցին և դրան կցված հողակալվածքը, առանց որևէ հիմնավորման, պետության հաշվեկշից օտարել է`այդպիսով հեշտացնելով հայոց եկեղեցին վրաց պատրիարքարանի հաշվեկշռին փոխանցելու գործը: 

Ընտրակաշառք` Փաշինյանից
17 Նոյեմբերի 2018, 19:19 Ընտրակաշառք` Փաշինյանից
Հարցեր՝ Իշխան Սաղաթելյանին
17 Նոյեմբերի 2018, 11:12 Հարցեր՝ Իշխան Սաղաթելյանին
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica