close
Եղանակը Երևանում
16 Նոյեմբերի 2018
+9°
+11°Ցերեկ
+5°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Նմբ 2018
USD1485.72
GBP1621.53
EUR1550.71
RUB17.35
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Վրաստանի գլխավոր դատախազությունը Սահակաշվիլիին մեղադրում է գործարար Պատարկացիշվիլիի սպանությունը թույլատրելու մեջ

Տարածաշրջան

17 Հոկտեմբերի 2018, 13:34
 Վրաստանի գլխավոր դատախազությունը Սահակաշվիլիին մեղադրում է գործարար Պատարկացիշվիլիի սպանությունը թույլատրելու մեջ

Վրաստանի գլխավոր դատախազությունը բացահայտել է հայտնի գործարար և միլիարդատեր Բադրի Պատարկացիշվիլիի սպանությունը. հայտնում է РИА Новости-ն: Ըստ դատախազության` պարզվել է, որ նրա սպանությունը թույլատրել է երկրի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին:

«Գործարարին կարող էին թունավորել նյութով, որը բնական մահի տպավորություն է առաջացրել»,- ասվում է գերատեսչության հայտարարությունում:

Գործարարը Սահակաշվիլիի ղեկավարման տարիներին անցել էր ընդդիմության շարքերը և պատրաստվում էր կուսակցություն ստեղծել ու  մասնակցել նախագահական ընտրություններին: Նրան մահացած են գտել Լոնդոնի իր առանձնատանը 2008-ի փետրվարի 12-ին:

Տեղումներ` թաց ձյան տեսքով
16 Նոյեմբերի 2018, 18:01 Տեղումներ` թաց ձյան տեսքով
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica