close
Եղանակը Երևանում
24 Հունվարի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Հնվ 2019
USD1485.18
GBP1629.86
EUR1550.92
RUB17.33
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կոստանյանը կընդունի Եվրամիության դատախազությունում աշխատելու առաջարկը

Հասարակություն

17 Հոկտեմբերի 2018, 13:21
 Կոստանյանը կընդունի Եվրամիության դատախազությունում աշխատելու առաջարկը

ՀՀԿ խմբակցության պատգամավոր, նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը Եվրամիության դատախազությունում աշխատելու առաջարկ է ստացել և մտադիր է այն ընդունել:  Այս մասին նա հայտնեց խորհրդարանում լրագրողների հետ զրույցում:

Կոստանյանը նշեց, որ մի քանի անգամ տարբեր միջազգային կազմակերպություններում աշխատելու առաջարկություն է ստացել: «Այս փուլում այդ առաջարկն ուժի մեջ է: Եվ ես ամենաուշը մինչ դեկտեմբերի 15-20-ը պետք է իմ վերջնական դիրքորոշումը հայտնեմ: Եվրամիության դատախազությունում աշխատանքի անցնելու առաջարկ է դա: Բայց դատախազության կազմավորման աշխատանքները լինելու են մյուս տարվանից: Եվ որպեսզի դրան մասնակից լինես, պետք է առնվազն Եվրոպայի խորհրդում գլխավոր դատախազների միջազգային ասոցիացիայում ներգրավված լինես: Եվ այս առաջարկությունն իմ կողմից ընդունվել է»,-ասաց Կոստանյանը:

Նա նշեց նաև, որ ներքաղաքական դաշտում իր դիրքորոշումը դրա հետ կապ չունի:

Նոր նշանակումներ
23 Հունվարի 2019, 18:08 Նոր նշանակումներ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica