close
Եղանակը Երևանում
20 Ապրիլի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Ապր 2019
USD1482.31
GBP1627.00
EUR1542.36
RUB17.54
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մանվել Գրիգորյանի ամառանոցում հայտնաբերվածն ապրիլյանից հետո 1 տարի մնացել էր Արցախում. պաշտպան

Իրավունք

17 Հոկտեմբերի 2018, 12:30
 Մանվել Գրիգորյանի ամառանոցում հայտնաբերվածն ապրիլյանից հետո 1 տարի մնացել էր Արցախում. պաշտպան

Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքներում հայտնաբերված զինվորի սնունդը, հագուստը և մնացած այլ իրերն ապրիլյան պատերազմից հետո ևս 1 տարի մնացել են Արցախի պահեստում, իսկ վայրը, որտեղից առգրավել են այդ ամենը, ԵԿՄ պահեստն է եղել: Այսօր լրագրողների հետ զրույցում նման հայտարարությամբ հանդես եկավ Աժ պատգամավոր Մանվել Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը՝ Գրիգորյանի դեմ քրեական գործի հետ կապված մանրամասներ տրամադրելով:

Պաշտպանի խոսքով՝ սեփականության իրավունքով, այո, տարածքը պատկանել է Գրիգորյանին, և ինքը լիահույս է, որ նախաքննության ավարտին այս հարցի պատասխանը տրվելու է: «Այդ ամենը տարվել է Արցախ, հետո Արցախից է բերվել այդ պահեստ: Իսկ թե ինչո՞ւ է բերվել պահեստ, չեմ կարող ասել»,- նշեց Բաղդասարյանը:

Հարցին, թե արդյո՞ք այդ ամենը ԵԿՄ փաստաթղթերում ներկայացված է՝ ելքերի ու մուտքերի տեսքով, պաշտպանը պատասխանեց, որ, այո, և նախաքննական մարմինն առգրավել է բոլոր փաստաթղթերը:

Անդրադառնալով հարցին, թե Մանվել Գրիգորյանը շարունակո՞ւմ է չընդունել իրեն առաջադրված մեղադրանքը, Բաղդասարյանը նշեց, որ, այո, Գրիգորյանը շարունակում է չընդունել մեղադրանքը: «Մանվել Գրիգորյանն ինձ նման հակված էայն բանին, որ մեկ ժամ շուտ օբյեկտիվ գնահատական տրվի իրավիճակին, և բացահայտվի գործը»,- ասաց նա:

Այսօր Ավագ Ուրբաթ է
19 Ապրիլի 2019, 16:00 Այսօր Ավագ Ուրբաթ է
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica