close
Եղանակը Երևանում
22 Նոյեմբերի 2018
+7°
+10°Ցերեկ
+5°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Նմբ 2018
USD1484.29
GBP1618.87
EUR1551.32
RUB17.35
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ողբերգական ավտովթար Մեղրի-Երևան ճանապարհին. կա 4 զոհ

Հասարակություն

16 Հոկտեմբերի 2018, 20:20
 Ողբերգական ավտովթար Մեղրի-Երևան ճանապարհին. կա 4 զոհ

Հոկտեմբերի 16-ին, ժամը 17:20-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Մեղրի-Երևան Մ-2 ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, մարզային փրկարարական վարչության օպերատիվ և հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խմբերը:

Պարզվել է, որ բախվել են «Scania» (վարորդը՝ Եվսև Աբդուլազի Հասանլիզադեն, ծնված 1961 թ., ԻԻՀ քաղաքացի) և «ՎԱԶ-2107» (վարորդը՝ Ծ. Խ., ծնված 1988 թ.) մակնիշների ավտոմեքենաները:

Պատահարի հետևանքով «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և 3 ուղևորները (Տ. Ա., 1991 թ., Ս. Թ., 1960 թ., Ն. Խ., 2015 թ. ) տեղում մահացել են:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը երկու դի ավտոմեքենայից դուրս է բերվել քաղաքացիների ուժերով:

Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել ևս երկու դի և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

Կառավարության նիստը` ուղիղ
22 Նոյեմբերի 2018, 12:08 HES_VIDEOԿառավարության նիստը` ուղիղ
Բյուջեի նախագիծն ընդունվեց
22 Նոյեմբերի 2018, 11:43 Բյուջեի նախագիծն ընդունվեց
Ազգային ժողովի նիստն` ուղիղ
22 Նոյեմբերի 2018, 11:01 HES_VIDEOԱզգային ժողովի նիստն` ուղիղ
 Ապաշխարանք
21 Նոյեմբերի 2018, 22:24 Ապաշխարանք
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica