close
Եղանակը Երևանում
23 Հունվարի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Հնվ 2019
USD1485.18
GBP1629.86
EUR1550.92
RUB17.33
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Փաշինյանի վարկանիշից մի քանի ամիս հետո ոչինչ էլ չի մնա. Հրանտ Բագրատյան

Քաղաքական

16 Հոկտեմբերի 2018, 19:48
 Փաշինյանի վարկանիշից մի քանի ամիս հետո ոչինչ էլ չի մնա. Հրանտ Բագրատյան

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Վերջապես ստացա 2019-ի կառավարության բյուջեի նախագիծը՝ ուղարկված ԱԺ։ Ի դեպ, ասում են, որ, հնարավոր է, որ ոչ մի բյուջեի նախագիծ էլ չի քննարկվելու՝ արտահերթ ընտրությունների պատճառով։ Դա, իհարկե, լավ է։ Այսպիսի բյուջե չի կարելի ընդունել։ Բայց ի՞նչ երաշխիք կա, նոր «ժողովրդական» խորհրդարանը ավելի «կատարյալ» բյուջե չի ընդունելու։ Հիմա ամենակարևորը. նոր բյուջեի նախագծով նախատեսվում է հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը 22.2 տոկոսից (2017թ) իջնել 22.1 տոկոս (2018-ի կատարողականը կառավարությունը գնահատել 21.9 տոկոս - այստեղ   էլ ահռելի անկում կա 2018-ի առաջին 4 ամիսների նկատմամբ)։ Ուզում եմ նշել, որ հարկեր/ՀՆԱ ցուցանիշի իջեցումը գրեթե առանց բացառության վկայում է, որ իրականում կոռուպցիայի դեմ  ոչ մի պայքար էլ  չկա։ Ընդհակառակը՝ «պլանավորված» է ավելի մեծ կոռուպցիա։ Հուսով եմ՝ Նիկոլ Փաշինյանը սա դիտմամբ չի արել։ Նա պետք է պատժի ֆիննախին սրա համար։ Շտապեք ընտրությունների հարգելիներս, այլապես ձեր վարկանիշից մի քանի ամիս հետո ոչինչ էլ չի մնա»:

Նոր նշանակումներ
23 Հունվարի 2019, 18:08 Նոր նշանակումներ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica