close
Եղանակը Երևանում
17 Հունվարի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Հնվ 2019
USD1486.58
GBP1626.18
EUR1555.14
RUB17.29
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Երբեք չէինք էլ պատրաստվել վարչապետի թեկնածու առաջադրել. Ռուստամյան

Քաղաքական

16 Հոկտեմբերի 2018, 14:41
 Երբեք չէինք էլ պատրաստվել վարչապետի թեկնածու առաջադրել. Ռուստամյան

Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցությունը չի պատրաստվում ՀՀ վարչապետի թեկնածու առաջադրել, քանի որ խորհրդարանում 7 հոգով ներկայացված լինելու պայմաններում անտրամաբանական է նման առաջադրումը.  ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

«ՀՅԴ-ն վաղուց է ասել, որ 7 հոգով վարչապետի թեկնածու առաջադրելն անիմաստ զբաղմունք է: Տրամաբանություն պետք է գոյություն ունենա. 7 հոգով ինչպե՞ս կարող ենք առաջադրել: Մենք 2017 թվականի ընտրություններից հետո երբեք չէինք էլ պատրաստվել վարչապետի թեկնածու առաջադրել»,- ասաց Ռուստամյանը:

Ինչ վերաբերում է հարցին` հուշագրով կամրագրե՞ն իրենց տեսակետը, նա նշեց, որ ինքնանպատակ հուշագրեր ստորագրելու խնդիր չեն տեսնում: Նաև վստահեցրեց` հինգ խնդիր են դրել, որոնց շուրջ սկսվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ իրենց համագործակցությունը:

«Մենք կողմնակից ենք, որ խորհրդարանական ընտրությունները կայանան նորմալ պայմաններում, այնպես, ինչպես ժողովուրդը որոշի»,- հավելեց Ռուստամյանը:

Վարչապետը կմեկնի Դավոս
17 Հունվարի 2019, 10:24 Վարչապետը կմեկնի Դավոս
ԱԺ նիստն` ուղիղ
17 Հունվարի 2019, 10:05 HES_VIDEOԱԺ նիստն` ուղիղ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica