close
Եղանակը Երևանում
18 Նոյեմբերի 2018
+0°
+7°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Նմբ 2018
USD1485.72
GBP1621.53
EUR1550.71
RUB17.35
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Քննություն է տարվում՝ պարզելու բժշկական կենտրոնում հիվանդի մահվան հանգամանքները

Իրավունք

16 Հոկտեմբերի 2018, 13:10
 Քննություն է տարվում՝ պարզելու բժշկական կենտրոնում հիվանդի մահվան հանգամանքները

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի վարույթ է ընդունվել բժշկական կենտրոնում հիվանդի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործը:

2018 թվականի սեպտեմբերի 27-ին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում բուժվող երիտասարդի մորից ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել առ այն, որ իր տղան՝ Ս.Դավթյանը, 3 օր է՝ բժիշկների պատճառով կոմայի մեջ է:

Oպերատիվ խմբին Ս.Դավթյանի քույրը հայտնել է, որ 2018թ. սեպտեմբերի 22-ին իր եղբայրը ողնաշարի սուր ցավերով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ և ընդունվել ստացիոնար բուժման, սակայն վերակենդանացման բաժանմունքի բժիշկների սխալ բուժման հետևանքով սեպտեմբերի 25-ից գտնվում է կոմայի մեջ:

Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

2018 թվականի սեպտեմբերի 10-ին քրեական գործն ստացվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին և նույն օրն ընդունվել վարույթ:

Սեպտեմբերի 11-ին  Ս.Դավթյանը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում մահացել է: Նույն օրը նա ճանաչվել է տուժող:

Կատարվում է նախաքննություն, քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզաբանելու համար նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ Բժշկական կենտրոնից առգրավվել է երիտասարդի հիվանդության պատմագիրը:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական միջոցներ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ:

Ընտրակաշառք` Փաշինյանից
17 Նոյեմբերի 2018, 19:19 Ընտրակաշառք` Փաշինյանից
Հարցեր՝ Իշխան Սաղաթելյանին
17 Նոյեմբերի 2018, 11:12 Հարցեր՝ Իշխան Սաղաթելյանին
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica