close
Եղանակը Երևանում
14 Նոյեմբերի 2018
+5°
+8°Ցերեկ
+5°Գիշեր
weather
close
Փոխարժեք
14 Նմբ 2018
USD1488.68
GBP1629.86
EUR1549.03
RUB17.21
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԱՄՆ դոլարի նկատմամբ թուրքական լիրան արժևորվել է

Տարածաշրջան

16 Հոկտեմբերի 2018, 12:49
 ԱՄՆ դոլարի նկատմամբ թուրքական լիրան արժևորվել է

Վերջին 2-3 ամիսներին ամերիկյան դոլարի նկատմամբ անընդհատ անկումներ գրանցող թուրքական ազգային արժույթը` լիրան, հոկտեմբերի 12-ին Թուրքիայում կալանավորված ամերիկացի հոգևորականի ազատ արձակումից հետո բարձրացել է:

Ըստ Ermenihaber-ի` եթե վերջին շրջանում 1 ամերիկյան դոլարի նկատմամբ թուրքական արժույթը  տատանվում  էր 6-7 լիրայի սահմանում, ապա հոկտեմբերի 15-ի դրությամբ լիրան արժևորվել է` կազմելով 5,7835:

Եվրոյի նկատմամբ թուրքական լիրան նույնպես արժևորվել է` կազմելով 6,7175: Իսկ 1 ֆունտ ստերլինգ/ լիրա հարաբերակցությունը 7,6310 է:

Թուրք վերլուծաբանները լիրայի արժևորումը կապում են ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնի ազատ արձակման հետ:

Այս կապակցությամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շնորհակալություն  էր հայտնել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Թրամփը   մասնավորապես նշել է, որ Բրանսոնի ազատ արձակումը մեծ քայլ է Էրդողանի կողմից նախկին հարաբերություններին վերադառնալու համար:

Վերլուծաբանների կանխատեսմամբ` առաջիկայում լիրան դոլարի նկատմամբ կշարունակի արժևորվել:

Հիշեցնենք, որ «դոլար-լիրա» պատերազմը սկսվել էր օգոստոս ամսին:  Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև շարունակվող լարվածության պայմաններում թուրքական ազգային արժույթը շարունակում էր արագ տեմպերով արժեզրկվել:

Գիտնականները դժգոհում են
13 Նոյեմբերի 2018, 23:15 HES_VIDEOԳիտնականները դժգոհում են
Դուք եք որոշում
13 Նոյեմբերի 2018, 21:30 Դուք եք որոշում
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica