close
Եղանակը Երևանում
22 Նոյեմբերի 2018
+7°
+10°Ցերեկ
+5°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Նմբ 2018
USD1484.29
GBP1618.87
EUR1551.32
RUB17.35
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Վանեցյանը հաստատեց, որ էներգետիկայի նախարարն իր բաջանաղն է

Քաղաքական

16 Հոկտեմբերի 2018, 12:41
 Վանեցյանը հաստատեց, որ էներգետիկայի նախարարն իր բաջանաղն է

Այսօր մամուլում լուր էր տարածվել, որ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի բաջանաղն ու քավորը նախարարներ են նշանակվել՝ էներգետիկայի և բնական պաշարների նախարար նշանակված Գարեգին Բաղրամյանը ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի բաջանաղն է, իսկ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանն էլ` քավորը:

Լրագրողների հետ զրույցում Վանեցյանը, խոսելով այդ նշանակումների մասին, ասաց, որ Ֆելիքս Ցոլակյանը եղել է ԱԱԾ հին աշխատողներից, և երբ ինքն ընդունվել է ԱԱԾ աշխատանքի, Ցոլակյանն արդեն իսկ այնտեղ բարձրաստիճան պաշտոնյա էր: «Ես հարգում են նրան շատ, բայց նա իմ քավորը չէ, իմ քավորը սովորական մարդ է՝ Վարդան Կուլիջանյան անունով: Բոլորին հայտնի փաստ է սա: Ապատեղեկատվություն է տարածված լուրը: Վերջին շրջանում շատ մոդայիկ է դարձել, գրում են` Վանեցյանն ու կողքն ինչ-որ բան, և դառնում է սենսացիա»,- ասաց ԱԱԾ տնօրենը:

Ինչ վերաբերում է Գարեգին Բաղրամյանին, ապա Վանեցյանը չհերքեց, որ նա իր բաջանաղն է: «Սակայն կարո՞ղ եք նշել ուրիշ ինչ-որ մի առիթ, որ Բաղրամյանին կարելի է մեղադրել այս կամ այն բանի մեջ՝ մի կողմ դնելով այն փաստը, որ նա իմ բաջանաղն է: Ես նման լիազորություններ չունեմ, որ որևէ մեկին լիազորեմ այս կամ այն պաշտոնին նշանակելու, միայն ԱԱԾ համակարգում կարող եմ առաջարկել: Ես միայն կարող եմ տրամադրել տեղեկատվություն ինչ-որ մեկի մասին: Այո, Բաղրամյանն իմ բաջանաղն է, սակայն ես որևէ առնչություն չունեմ նրա նշանակման հետ և որևէ բան չունեմ դրա դեմ»,- ասաց նա:

Կառավարության նիստը` ուղիղ
22 Նոյեմբերի 2018, 12:08 HES_VIDEOԿառավարության նիստը` ուղիղ
Բյուջեի նախագիծն ընդունվեց
22 Նոյեմբերի 2018, 11:43 Բյուջեի նախագիծն ընդունվեց
Ազգային ժողովի նիստն` ուղիղ
22 Նոյեմբերի 2018, 11:01 HES_VIDEOԱզգային ժողովի նիստն` ուղիղ
 Ապաշխարանք
21 Նոյեմբերի 2018, 22:24 Ապաշխարանք
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica