close
Եղանակը Երևանում
14 Նոյեմբերի 2018
+5°
+8°Ցերեկ
+5°Գիշեր
weather
close
Փոխարժեք
14 Նմբ 2018
USD1488.68
GBP1629.86
EUR1549.03
RUB17.21
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կառավարությունը հավանություն տվեց ԸՕ բարեփոխումների նախագծին

Քաղաքական

16 Հոկտեմբերի 2018, 12:28
 Կառավարությունը հավանություն տվեց ԸՕ բարեփոխումների նախագծին

Կառավարության արտահերթ նիստում ընդունվեց «ՀՀ ընտրական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» հարցը:

Հիմնական զեկուցող` արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը ներկայացրեց օրենքում նախատեսված փոփոխությունները: Նա նշեց, որ ընտրական օրենսդրության բարեփոխումների կարևորագույն նպատակն է Հայաստանում ժողովրդավարական ընտրական ինստիտուտի կայացումը:

Ըստ Զեյնալյանի` Ընտրական օրենսգրքի փոփոխություններն անդրադառնում են մի շարք հիմնարար խնդիրների:  Նա հայտարարեց, որ տարածքային ցուցակները վերանալու են, և ընդունվում է պարզ համամասնական ընտրակարգը:

Հաջորդ փոփոխությունը կոալիցիաների ձևավորման սահմանափակումների վերացումն է և ժամկետների ընդլայնումը` 6 օրից փոխելով 10 օրի:

«Կուսակցական բազմակարծության ապահովման նպատակով ընտրվելու նվազագույն շեմի իջեցում. կուսակցությունների համար անցողիկ շեմը սահմանվում է 4%` նախկին 5-ի փոխարեն, իսկ դաշինքների դեպքում` նախկին 7-ի փոխարեն 6%»,- ասաց նախարարը:

Ըստ նախագծի` իջեցվում է նաև ընտրագրավի գումարը, և խորհրդարան պարտադիր պետք է անցնի 4 կուսակցություն  (կուսակցությունների դաշինքներ): Բարելավվում է կանանց քվոտան, և վերանում է բոնուսային համակարգը:

Գիտնականները դժգոհում են
13 Նոյեմբերի 2018, 23:15 HES_VIDEOԳիտնականները դժգոհում են
Դուք եք որոշում
13 Նոյեմբերի 2018, 21:30 Դուք եք որոշում
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica