Պոմպեոն Էր Ռիադում է. սաուդյան թագավորի հետ կքննարկի ընդդիմադիր լրագրողի անհետացման հարցը
Աշխարհ

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն ժամանել է Սաուդյան Արաբիա, որտեղ կհանդիպի թագավոր Սալման իբն Աբդուլ Ազիզ ալ Սաուդի հետ. հայտնում է РИА Новости-ն:
Պոմպեոն մտադիր է քննարկել սաուդյան թագավորի հետ սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշկաջիի անհետացումը և ենթադրյալ սպանությունը:
Հիշեցնենք, որ լրագրողն անհետացել է հոկտեմբերի 2-ին Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսություն այցելելուց հետո: Ավելի ուշ Reuters-ը հայտնեց, որ թուրքական ոստիկանությունը կարծում է, որ նրան սպանել են հյուպատոսությունում: