close
Եղանակը Երևանում
25 Ապրիլի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Ապր 2019
USD1481.56
GBP1626.56
EUR1542.00
RUB17.56
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի նիստը Երևանից կտեղափոխվի Մոսկվա. Լեոնիդ Կալաշնիկով

Աշխարհ

16 Հոկտեմբերի 2018, 10:06
 ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի նիստը Երևանից կտեղափոխվի Մոսկվա. Լեոնիդ Կալաշնիկով

Որոշում է կայացվել ՀԱՊԿ  Խորհրդարանական վեհաժողովի նիստը Երևանից տեղափոխել Մոսկվա: Այդ մասին ասել է Պետդումայի ԱՊՀ, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը. հայտնում է ТАСС-ը: Նրա խոսքով`  նիստը կանցկացվի հոկտեմբերի 29-30-ը Մոսկվայում:

Պաշտոնյան նշել է, որ այս որոշումը կապված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնարավոր հրաժարականի հետ: «Ամենայն հավանականությամբ, Հայաստանի խորհրդարանն այդ ժամանակ կլուծարվի: Եթե իրավիճակը դասավորվի այնպես, ինչպես մենք ենք այն տեսնում, ապա ո՞ւմ հետ անցկացնենք Խորհրդարանական վեհաժողովը: Ժամանակավոր պաշտոնակատարների՞: Դա անտրամաբանական է ու սխալ»,- ասել է նա:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica