close
Եղանակը Երևանում
23 Փետրվարի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Փտր 2019
USD1488.71
GBP1636.30
EUR1554.15
RUB17.46
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արարատ Միրզոյանը անհիմն լավատես էր

Քաղաքական

15 Հոկտեմբերի 2018, 23:52
 Արարատ Միրզոյանը անհիմն լավատես էր

Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Քանի ամիս է՝ փորձում եմ հնարավորինս անտեսել իմ և իմ ընտանիքի մասին "մամուլով" պարբերաբար տարածվող էժանագին զրպարտությունները և հերյուրանքները՝ մտածելով, թե սրիկայությունն ու անբարոյականությունն էլ, ի վերջո, սահման պիտի ունենան։ Փաստորեն անհիմն լավատես էի։

Կոնկրետ այս մի զրպարտության առթիվ։ Նախ՝ մայրս թունավորվել է սովորական աջիկայից, ոչ թե սև խավիարից։ Երկրորդ՝ միակ պետական մեքենան, որը այդ առիթով հայտնվել է այդ հիվանդանոցի մոտ, եղել է իմ ծառայողականը. երկու անգամ ընդմիջմանս ընթացքում, մեկ անգամ էլ աշխատանքից հետո այցելել եմ մորս։ Հուսամ՝ սենց դեպքերի համար անթույլատրելի ճոխություն չեք համարի։ Ավելորդ է ասել, որ որևէ ճնշում որևէ բժշկի նկատմամբ չի գործադրվել։

Չէ, դատական հայց չեմ ներկայացնելու։ Ժամանակ չունեմ։ Համ էլ՝ ազատ մնացեք, նույնիսկ սրիկայության ու անբարոյականության մեջ։ Առողջություն ձեր ընտանիքներին։

Հ.Գ. Մայրս լավ է, արդեն տանն է»:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica